Հրանտ Մաթևոսյանը ժամանակակից հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչներից է. Փետրվարի 12-ը նրա ծննդյան օրն է.

Հրանտ Մաթևոսյանը ժամանակակից հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչներից է. Փետրվարի 12-ը նրա ծննդյան օրն է.

Հրանտ Մաթևոսյանը ժամանակակից հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչներից է. Փետրվարի 12-ը նրա ծննդյան օրն է.

Փետրվարի 12-ը ժամանակակից հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 84 տարեկան: Մտավորականի թողած ժառանգությունն իր կարևորագույն և նշանակալի հետքն է թողել հայ գրականության անդաստանում: Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1935 թվականին: «Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել… Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:

Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Աշնան արև», «Տերը» գեղարվեստական կինոնկարները, Հայաստանի թատրոններում բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր:

Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին Երևանում: Հրանտ Մաթևոսյանի մտքերից. «Պատմությունը ազգերի ու ժողովուրդների ճանապարհին նստած սֆինքս է, որ անցած ուղիներիդ դասը չի հարցնում – փորձում է իրենից՝ այսօրից անցնելու, գալիքին ոտք դնելու կամքդ»: «Հաղթիր ազնվությամբ ու պատվով, պարտվիր արժանապատվությամբ»: «Ես սիրում եմ հանդիպել հասկացող ընթերցողի: Երբ հավաքվում է նման դահլիճ, ինձ համար դա իսկական երջանկություն է: Այդպիսի ընթերցողի մեջ ես համախոհի եմ տեսնում, աջակցի: Գրողին պատկանում է իր ստեղծածի միայն կեսը, մնացածը միջավայրի արձագանքն է, դա վիթխարի դահլիճ է՝ Կարպատներից մինչև Խաղաղ օվկիանոս»:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: