Օրվա ամենամութ ժամանակը լուսաբացից առաջ է

Հանրաճանաչ գրող Պաուլո Կոելյոյի գրչին պատկանում է թվով 18 գիրք, իսկ դրանց տպաքանակը գերազանցում է 350 միլիոն օրինակը: Նրան կարդում ու սիրում են ողջ աշխարհում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա լավագույն մտքերը կյանքի և սիրո մասին, որոնք, հնարավոր է, կօգնեն ձեզ հասկանալ ինչ-որ կարևոր բան:

1. Երբեմն պետք է շրջել ողջ աշխարհով` հասկանալու համար, որ գանձը թաղված է քո սեփական տան շեմին:

2. Եթե դու ի վիճակի ես գեղեցիկը տեսնել, ապա դա միայն այն պատճառով, որ այն քո ներսում ես կրում, քանզի աշխարհը նման է հայելու, որի մեջ յուրաքանչյուրը տեսնում է իր արտացոլանքը:

3. Ինչ որ մի անգամ արդեն պատահել է, կարող է այլևս երբեք տեղի չունենալ, սակայն ինչ եղել է 2 անգամ, անպայման կլինի նաև երրորդ անգամ:

4. Երբ ինչ-որ բան շատ ես ուզում, ողջ Տիեզերքը կնպաստի քո ցանկության կատարմանը:

5. Եթե ես կատարեմ հենց այն արարքները, որոնք ինձնից սպասում են մարդիկ, ես նրանցից ստրկական կախման մեջ կգտնվեմ:

6. Կյանքը միշտ գործելու համար հարմար պահի է սպասում:

7. Մոլորվելն ինչ-որ հետաքրքիր բան գտնելու լավագույն եղանակն է:

8. Օրվա ամենամութ ժամանակը լուսաբացից առաջ է:

9. Եթե մարդը քոնն է, ապա քոնն է, իսկ եթե նրան նաև այլ տեղ է ձգում, ապա նրան ոչինչ չի պահի, և, անկեղծ ասած, նա չարժե էլ ոչ քո նյարդերին, ոչ ուշադրությանը:

10. Աշխարհում ամեն ինչ միևնույն բանի տարբեր դրսևորումներն են:

11. Բոլորը թիկունքում ասում են՝ ինչ ուզում են, իսկ դիմացինի աչքերի մեջ նայելով` միայն այն, ինչը շահեկան է:

12. Եթե սերը մարդուն արագ է փոխում, ապա հուսահատությունն ավելի արագ է դա անում:

13. Այնտեղ, ուր մեզ սպասում են, մենք միշտ ճիշտ ժամանակին ենք հայտնվում:

14. Կյանքը երբեմն զարմանալիորեն ժլատ է գտնվում, և օրերով, շաբաթներով, ամիսներով ու տարիներով մարդը ոչ մի նոր զգացողություն չի ստանում: Իսկ հետո նա բացում է դուռը, ու նրա վրա հսկայական ձնագունդ է ընկնում:

15. Սպասելն ամենադժվար բանն է:

16. Մեր հրեշտակները միշտ մեզ հետ են, և հաճախ նրանք օգտագործում են ուրիշի շուրթերը մեզ ինչ-որ բան ասելու համար:

17. Անընդհատ ինքդ քեզ դժբախտ զգալն անթույլատրելի շքեղություն է:

18. Կան մարդիկ, ովքեր ծնվել են կյանքում միայնակ քայլելու համար: Դա ոչ լավ է, ոչ վատ: Դա կյանքն է:

19. Երբեք չի կարելի հրաժարվել երազանքից: Դրանք սնում են մեր հոգին, ինչպես կերակուրն է սնում մարմինը: Որքան էլ որ մենք կյանքում կործանվենք ու տեսնենք, թե ինչպես են հօդս ցնդում մեր հույսերը, մենք, միևնույն է, պետք է շարունակենք երազել:

20. Երբեմն դու պետք է վազես, որ տեսնես, թե քո հետևից ով է վազում: Երբեմն դու պետք է ցածր խոսես, որպեսզի տեսնես, թե ով է իրականում քեզ լսում: Երբեմն դու պետք է հետքայլ անես, որպեսզի տեսնես, թե էլ ով է կանգնած քո կողքին: Երբեմն դու պետք է սխալ որոշումներ կայացնես, որպեսզի տեսնես, թե ով է քեզ հետ մնում, երբ ամեն ինչ կործանվում է:

21. Հենց որ ես գտա բոլոր պատասխանները, փոխվեցին բոլոր հարցերը:

22. Մեր կյանքի ամենակարևոր բառերը մենք լուռ ենք արտաբերում:

23. Երբեմն պետք է մեռնել՝ ապրել սկսելու համար:

24. Մարդիկ ուզում են ամեն ինչ փոխել ու միաժամանակ ուզում են, որ ամեն բան մնա նույնը:

25. Այն, ինչ դու փնտրում ես, քեզ նույնպես փնտրում է:

26. Միշտ ասա այն, ինչ զգում ես, և արա այն, ինչ մտածում ես: Լռությունը ճակատագրեր է կործանում:

27. Մարդն ամեն ինչ հակառակն է անում: Շտապում է մեծանալ, իսկ հետո հառաչում է անցած մանկության համար, կորցնում է առողջությունը փողի համար, և նույն պահից էլ փող ծախսում՝ այն վերականգնելու համար: Մտածում է ապագայի մասին այնքան անհամբերությամբ, որ անտեսում է ներկան, ինչի պատճառով էլ ոչ ներկա է ունենում, ոչ ապագա: Ապրում է այնպես, ասես երբեք չի մեռնելու, և մեռնում է այնպես, ասես երբեք չի էլ ապրել:

28. Հասնելով վերջին` մարդիկ ծիծաղում են սկզբում իրենց տանջող վախերի վրա:

29. Երբեմն պատահում է այնպես, որ կյանքը երկուսին հեռացնում է իրարից միայն նրա համար, որ երկուսին էլ ցույց տա, թե ինչքան կարևոր են նրանք միմյանց համար:

30. Միշտ ամեն ինչ լավ ավարտ է ունենում: Եթե ամեն ինչ վատ է ավարտվել, նշանակում է, դա դեռ վերջը չէ:

Աղբյուր` 168.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!