Աստծո պահած երեխան.

Աստծո պահած երեխան.

Աստծո պահած երեխան.

Նորածին փոքրիկը չունի ոչ անուն, ոչ ծնողներ, բայց նա դարձել է բոլորի սիրելին, չնայած որ զրկված է մայրական սիրուց. այստեղ են ասում Աստծո պահած:

Այս փոքրիկը կշռում է ընդամենը 940 գրամ: Նա ողջ է մնացել հղիության արհեստական ընդհատումից հետո:

25 –ամյա կինը հղիության 14 շաբաթում ցանկանալով ազատվել անցանկալի հղիությունից սկսել է ընդունել չինական հաբեր, սակայն զգալով, որ չի հաջողվում դադարեցնել հղիությունը և զգալով որ պտուղը սկսում է շարժվել, դիմել է ամեն հնարավոր միջոցի` պտղին «սպանելու» համար:

Աստծո պահած երեխան.

Եվ արդյունքում դիմել է արհեստական ընհատմանը: Բայց որքան մեծ է եղել բժիշկների զարմանքը, երբ պարզվել է, որ փոքրիկը (լեզուն չի պտտվում նրան պտուղ անվանել) այդ ամենից հետո ողջ է մնացել: Տղայի մոտ դեռևս ձևավորված չեն բոլոր կարևոր օրգանները և նրա կյանքը կախված է բժշկական սարքավորումներից: Փոքրիկը դեռ չի կարողանում կուլ տալ, նա գտնվում է բժիշկների հոգատար ձեռքերում և նրանց հոգածության տակ: Փոքրիկը ողջ հիվանդանոցի սիրելին է և նրան հենց այդպես էլ կոչում են «Փոքրիկ», իսկ նրա մայրը փախել է հիվանդանոցից, երբ ազատվել է նրանից:

Եվ սրտի ցավով արձանագրում ես մի փաստ. շատ ու շատ ընտանիքների բաղձալի երազանքն է երեխա ունենալը, երբ ուրիշները կարող են առանց խղճի խայթ զգալու գնալ նման քայլի:

Աղբյուր` goodinfo-24.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: