Մեղրի մասին. արդյո՞ք կարողանում եք անարատ մեղրը տարբերել շաքարով ստացված քաղցր զանգվածից

Մեղրի մասին. արդյո՞ք կարողանում եք անարատ մեղրը տարբերել շաքարով ստացված քաղցր զանգվածից.

Մեղրի մասին. արդյո՞ք կարողանում եք անարատ մեղրը տարբերել շաքարով ստացված քաղցր զանգվածից

Մեղրի անհավանական օգտակար ու բուժական հատկությունների մասին բոլորս գիտենք: Սակայն ի՞նչ գիտենք մեղրի մասին և արդյո՞ք կարողանում ենք անարատ մեղրը տարբերել շաքարով ստացված քաղցր զանգվածից: Ահա այս հարցում չխաբվելու և անարատ մեղրը մեկընդմիշտ ճանաչելու համար առաջարկում ենք ձեզ իմանալ որոշ հատկություններ մեղրի մասին: 1լ. տարան պարունակում է 1,5 կգ մեղր, եթե իհարկե այն անարատ է: Անջրդի, քարքարոտ վայրերի
ծաղիկներից ստացված մեղրը կարող է 20-40 գր. ծանր կշռել, այսինքն՝ 1 լիտրը կպարունակի 1520- 1540 գր.մեղր: Իսկ ջրառատ տեղանքից կամ անտառային ծաղկատեսակներից ստացված մեղրը 20-40 գր. պակաս է կշռում(1480-1460գր.):
Եթե մեղրն անարատ է, կարելի է տասնյակ տարիներ պահել, դրանից որակը չի ընկնի: Մեղրի անարատ լինելը տանը կարելի է ստուգել մի քանի ձևով, ահա դրանք.

1.Մեղրի մեջ չոր լավաշի կա հացի կտոր մտցնել, եթե փափկեց, կակղեց, ուրեմն մեղրը անարատ չէ, անարատի դեպքում լավաշն ավելի է չորանում:

Մեղրի մասին. արդյո՞ք կարողանում եք անարատ մեղրը տարբերել շաքարով ստացված քաղցր զանգվածից

2. Կարելի է թղթի մի ծայրից այրել, եթե թուղթը այրվելով հասնի մեղրին ու մարի, ուրեմն մեղրը մաքուր է, եթե շարունակի վառվել մաքուր չէ:

3.Գդալով մեղրը պահել կրակի վրա, եթե շաքարի նման կապույտ բոցով այրվեց՝ շաքարաջուր կա մեջը, եթե ածխացավ ու չայրվեց՝ անարատ է:

4. Կարելի է նաև մեղրը լուծել թունդ գույնի անանուխի թուրմի մեջ, եթե թուրմի գույնը անմիջապես պղտորվեց, ուրեմն մեղրը մաքուր է:

5.Մեղրը ամանից դատարկելիս չպետք է կտրվի, ծորալով պետք է հոսի, ծալքերով կուտակվելով իրար վրա:
Եթե մեղրը հոսի, ծակելով իջնի հատակին, ձագարաձև փոս առաջացնելով, ուրեմն մաքուր չէ:

Մեղրի մասին. արդյո՞ք կարողանում եք անարատ մեղրը տարբերել շաքարով ստացված քաղցր զանգվածից

6. Քիմիական մատիտի սրած ծայրը մտցնում են մեղրի մեջ և պտտեցնում իր առանցքի շուրջը, եթե թանաքի բծեր առաջանան, ուրեմն մեղրի մեջ ջրային մասը շատ է:

7.Բյուրեղացած մեղրը մատներով տրորել, եթե մեղրը մաքուր է, բյուրեղիկները պետք է շուտ հալվեն:

Աղբյուր` hay-info.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: