Քոչարյանի պաշտպանների բողոքներն ամբողջությամբ մերժվեցին, ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ

Քոչարյանի պաշտպանների բողոքներն ամբողջությամբ մերժվեցին, ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ.

Քոչարյանի պաշտպանների բողոքներն ամբողջությամբ մերժվեցին, ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ

Վերաքննիչ դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

«Քոչարյանի պաշտպանների բողոքներն ամբողջությամբ մերժվեցին, ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ»,- ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը:

Քոչարյանի պաշտպանների բողոքներն ամբողջությամբ մերժվեցին, ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ

ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեականօրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած
ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի
համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Քոչարյանի պաշտպանների բողոքներն ամբողջությամբ մերժվեցին, ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ

Երևանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Աղբյուր` armpost.net

Понравилась статья? Поделиться с друзьями: