Նախուտեստ «Ֆանտազիա» տոնական սեղանի համար

Նախուտեստ «Ֆանտազիա» տոնական սեղանի համար.

Նախուտեստ «Ֆանտազիա» տոնական սեղանի համարՇատ համեղ և ախորժելի նախուտեստ հավի կրծքամսով և լավաշով.

Բաղադրությունը`

լավաշ

1կգ հավի կրծքամիս

100-150գրամ դեղին պանիր

250 գրամ հալած պանիր

2-3 ճաշի գդալ թթվասեր

2 պճեղ սխտոր

թարմ սամիթ, ըստ ցանկության կարելի է նաև այլ կանաչիներ

աղ, սև աղացած պղպեղ ըստ ճաշակի

ձեթ

1.Հավի կրծքամիսը մանր կտրատել և շատ քիչ ձեթով տապակել, աղ և սև աղացած պղպեղ ավելացնել:

2.Առանձին ամանի մեջ հալած պանիրին թթվասեր, ճզմած սխտոր, մանր կտրատած սամիթ ավելացնել և լավ խառնել:

3.Դեղին պանիրը քերիչով անցկացնել:

Սկսենք նախուտեստը բերել վերջնական տեսքի`

լավաշը ըստ ցանկության կլոր կամ ուղղանկյուն կտրել հավասար մասերի: Յուրաքանչյուր շերտի վրա քսել ու լավ տարածել պանրի խառնուրդը, հետո կրծքամիսը, այսպես մի քանի շերտ, ինչքան որ կբավականացնեն բաղադրիչները: Վերջին շերտի վրա միայն պանրի խառնուրդ անել, քերած պանիրը տարածել և դնել ջեռոց, եփել այնքան, որ պանիրը հալվի:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև բերված տեսանյութում`

Բարի ախորժակ!

Понравилась статья? Поделиться с друзьями: