Նախանձը հզոր բացասական ուժ է, որ կարող է մարդուն դրդել ամեն տեսակի ստորությունների

Նախանձը հզոր բացասական ուժ է, որ կարող է մարդուն դրդել ամեն տեսակի ստորությունների.

Նախանձը հզոր բացասական ուժ է, որ կարող է մարդուն դրդել ամեն տեսակի ստորությունների

Նախանձը չարիքների մայրն է, բոլոր չարիքները ծնվում են նախանձից, նախանձը հզոր բացասական ուժ է,
որ կարող է մարդուն դրդել ամեն տեսակի ստորությունների: Իրականում նախանձ մարդը երբեք չի կարող
բարի լինել և անընդունելի է «բարի» նախանձ արտահայտությունը:

Նախանձի գլխավոր նշանը շատ ակնհայտ է, սակայն մոլորեցնող է: Երբեմն մենք սկսում ենք ընկեր ,բարեկամ համարել նրան, ով մեզ խղճում է, երբ մեզ հետ վատ բան է տեղի ունենում: Մինչդեռ մինչ այդ նամեզ խիստ քննադատում էր և ոչ լավագույն մղումներից ելնելով, վիրավորում էր կտրուկ խոսքերով, նույնիսկ ծաղրում էր, մեր հաջողություններով չէր ուրախանում և ահա, երբ մեզ հետ ինչ որ վատ բան է պատահում, նա փոխում է վերաբերմունքը մեր նկատմամբ:

Նախանձը հզոր բացասական ուժ է, որ կարող է մարդուն դրդել ամեն տեսակի ստորությունների

Մենք մտածում ենք, որ փաստորեն մենք նրա հարցում սխալվել ենք, որ նա մեզ հետ ախ ու վախ է անում,  խորհուրդներ է տալիս օգնւթյուն է առաջարկում, հետաքրքրվում է, օրինակ, ինչու ամուսինը լքեց, ինչու տնօրենը մեզ աշխատանքից հեռացրեց, ինչու ստիպված վաճառեցինք բնակարանը և այլն, իսկ մենք մտածում էինք, որ նա մեզ նախանձում էր:

Նախանձը հզոր բացասական ուժ է, որ կարող է մարդուն դրդել ամեն տեսակի ստորությունների

Եվ ճիշտ էինք կասկածում, որովհետև, նա իրեն լավ է զգում, երբ մեզ հետ ինչ որ վատ բան է եղել, նա վայելում է մեր այդ վիճակը: Երբ մեզ մոտ ամեն ինչ լավ է, նա նախանձում է և դրա հետևանքով ֆիզիկական ցավ է զգում, և պատկերացնում եք նրա ցավը ինչպես է մեղմանում, երբ մեզ մոտ ինչ որ բան այն չէ, լուրջ խնիրներ ունենք: Եվ եթե մի փոքր ուշադիր լինենք, նրա աչքերում կնկատենք թաքնված գոհունակություն,  վարպետորեն քողակված ժպիտ, և նա այնքան գոհ է, որ դժվարանում է լավ քողարկել իր բավարարված վիճակը: Եվ երբ մեր խնդիրը լուծվում է, դժվար ժամանակներն անցնում են, ամեն ինչ ընկնում է հունի մեջ նա նորից սկսում բամբասել մեր մեջքի ետևում, կրկին փորձում է մեզ արժեզրկել, սկսում է մեզ խիստ քննադատել, նվաստացնել: Ահա թե որն է նախանձի գլխավոր նշանը, սակայն դժվարին իրավիճակում մենք կորցնում ենք զգոնությունը և դիտողականությունը, քանի որ կենտրոնանում ենք մեր վիճակի վրա, և նախանձն ու ատելությունը ընկալում ենք որպես կարեկցանք:

Понравилась статья? Поделиться с друзьями: