Հորթի մսի պատրաստման շատ յուրօրինակ եղանակ, համեղ է և ախորժելի

Հորթի մսի պատրաստման շատ յուրօրինակ եղանակ, համեղ է և ախորժելի.

Հորթի մսի պատրաստման շատ յուրօրինակ եղանակ, համեղ է և ախորժելի

Այս ուտեստը ավելի համեղ կստացվի, եթե օգտագործեք հորթի թևի փափկամիս: Այդպես ավելի հյութալի է, իսկ մանանեխը ուտեստին տալիս է հիասքանչ բույր:

Բաղադրությունը`

1 կգ հորթի փափուկ միս

350 գրամ բեկոն

150 գրամ սալորաչիր

2 ճաշի գդալ մայոնեզ

1 ճաշի գդալ մանանեխ

կարմիր և սև աղացած պղպեղ ըստ ցանկության

համեմունքների ըստ ճաշակի

աղ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը`

Հորթի միսը լավ չորացնել, վրայի կողմից հավասարաչափ կտրել, այնպես, որ տակը մնա հարթ: Ափսեի մեջ մայոնեզը և մանանեխը խառնել, երկու կողմից քսել մսի վրա, այնպես, որ ամբողջությամբ լավ ծածկվի, աղ անել, արանքներում սալորաչիր շարել, վրան սև ու կարմիր աղացած պղպեղ լցնել, կարելի է նաև այլ համեմունքներ ըստ ճաշակի: Բեկոնը երկրությամբ դասավորել, միսը մեջը դնել և փաթաթել, դնել պոլիեթիլենային թաղանքի մեջ, թողնել, որ 1 ժամ մարինացվի: Եփել 220° ջեռուցում 1 ժամ:

Պատրաստման մանրամասներին կարող եք  ծանոթանալ ստորև բերված տեսանյութում:

Բարի ախորժակ!

Понравилась статья? Поделиться с друзьями: