Դժոխքն ու Դրախտը նույն կերպ են կառուցված: Տարբերությունը մեր մեջ է

Դժոխքն ու Դրախտը նույն կերպ են կառուցված: Տարբերությունը մեր մեջ է…

Դժոխքն ու Դրախտը նույն կերպ են կառուցված: Տարբերությունը մեր մեջ է

Մի օր մի մարդու՝ Աստծուն տեսնելու բախտ վիճակվեց: Փորձելով իմանալ կարևորագույնը՝ մարդը խնդրեց.
-Աստված ջան, շատ եմ ցանկանում տեսնել Դրախտն ու Դժոխքը:

Աստված բռնեց նրա ձեռքից և տարավ երկու դռների մոտ: Բացելով դռներից մեկը՝ նրանք տեսան մեծ սեղան, որի կենտրոնում հսկայական ափսե կար՝ լի համեղ և ախորժալի ուտելիքով: Սեղանի շուրջ նստած էին մարդիկ, թվում էր, թե նրանք ուժասպառ, հիվանդ կամ սովամահ էին: Նրանց ձեռքերին ամրացված էր շատ երկար բռնակով գդալ: Նրանք հեշտությամբ կարող էին հասնել ուտելիքին, բայց չէին կարողանում գդալը մոտեցնել բերանին: Նրանց դժբախտությունն ուղղակի ցավալի էր:

Դու նոր տեսար Դժոխքը, — ասաց Աստված:
Նրանք մոտեցան երկրորդ դռանը: Բացելով այն՝ տեսան նույն սեղանից, նույն ուտեստից մեծ ափսեյով, իսկ մարդկանց ձեռքերին էլ նույն երկար բռնակով գդալներից: Բայց նրանք բոլորը շատ ուրախ, հագեցած և առողջ էին թվում:
-Ես չեմ հասկանում,-ասաց մարդը:
-Ամեն ինչ պարզ է, նրանք սովորել են կերակրել միմյանց, — ասաց Աստված,-իսկ այն մյուսները միայն իրենք իրենց մասին են մտածում:
Խրատը. Դժոխքն ու Դրախտը նույն կերպ են կառուցված: Տարբերությունը մեր մեջ է…

Աղբյուր` arajininfo.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: