Ինչ են հուշում աստղերը փետրվարի 3-ի համար

Ինչ են հուշում աստղերը փետրվարի 3-ի համար.

Ինչ են հուշում աստղերը փետրվարի 3-ի համար

  1. Խոյ. Դուք եռանդի եւ թարմության էտալոն կհանդիսանաք այսօր ձեր շրջապատի համար եւ կկարողանաք հաղթահարել ցանկացած արգելք: Այսօր կարող եք դիմել ռիսկի եւ սկսել նոր ձեռնարկներ: Սակայն, դրանով հանդերձ, ուշադրության կենտրոնում պահեցեք տունն ու ընտանիքի անդամներին: Խուսափեք վեճերից, դատափետումներից եւ բախումներից, հատկապես` ձեր համար սիրելի մարդկանց հետ:
  2. Ցուլ. Օրը չափազանց բարենպաստ կլինի գործնական առումով: Սակայն մինչ ակտիվ գործողությունների դիմելը, նախ հստակ պլան կազմեք ձեր գործողությունների համար, քանի որ կա վտանգ, որ ձեր ուժերն ու եռանդը սխալ հունով կուղղորդեք:
  3. Երկվորյակ.  Այսօր լուրջ գործերով զբաղվել չարժե: Օրը տրամադրում է հանգստի եւ վերականգնողական վարժություններով զբաղվելու: Հնարավոր են նոր գործնական, նաեւ` ռոմանտիկ ծանոթություններ: Թեեւ սիրավեպը չէր խանգարի այսօր, սակայն հիշեք, որ հրապուրանքն ու սերը տարբեր բաներ են:
  4. Խեցգետին. Մի փորձեք հիմա ստանձնել ավելի պարտականություններ, քան կարող եք իրականացնել: Եթե ինչ որ բան չի ստացվի ձեր մոտ այսօր, հոգ չէ, կարող եք հետաձգել մի քանի օր: Կարող եք հետաքրքիր բանավեճերի մասնակցել: Նոր գիտելիք եւ հմտություններ յուրացնելը միայն կօգնի ձեզ հետագա գործողությունները ճիշտ կազմակերպելու համար:
  5. Առյուծ. Դուք լավ հնարավորություն ունեք առաջընթացի եւ մրցակիցներին հաղթելու համար: Սակայն չպետք է ալարկոտություն ցուցաբերեք:  Համաձակ ձեռնարկների համար հարմար ժամանակ է հիմա: Քայլեր անելուց առաջ, սակայն լավ կշռադատեք: Օրվա ընթացքում կունենաք բարձր տրամադրություն:
  6. Կույս.  Այսօրվա արդյունքներից, որոնք կհասնեք օրվա ընթացքում, դժգոհելու առիթ չեք ունենա:Հատկապես բարեհաջող կարող են լինել տարբեր գործնական հանդիպումներն ու բանակցությունները: Հնարավորություն է ընձեռվում ձեզ համար նոր համաձայնագրեր եւ գործարքներ կնքել: Եթե որեւէ բարձրաշխարհիկ միջոցառման հրավեր ստանաք, անպայման ընդունեցեք այն:
  7. Կշեռք. Աստղերը հորդորում են տոկունություն ցուցաբերել: Խուսափեք ամեն տեսակ վեճերից ու բախումներից: Մի չարաշահեք նաեւ հարազատ մարդկանց համբերությունը: Մի փորձեք տան եւ տնտեսության հարցում ունեցած պարտականությունները վերագրել մյուսներին: Հակառակ պարագայում կա սպառնալիք, որ օրը կանցնի լարված մթնոլորտում:
  8. Կարիճ. Օրը կանցնի բավական հաջող, սակայն պայմանով, որ խուսափեք ղեկավարության հետ հանդիպելուց: Մասնագիտական գործերը կարող եք որոշ ժամանակով հետաձգել:Առաջնայինն այսօր պետք է լինի անձնական կյանքը:
  9. Աղեղնավոր. Այն ամենը, ինչին դուք այսօր ձգտում եք, կհասնեք պայքարի գնով: Զերծ մնացեք խոշոր գնումներից, եթե չեք ուզում ծանր հարված հասցնել ձեր բյուջեին: Պարտք վերցնելը խելամիտ քայլ չէ, որքան էլ, որ ծանր լինի ընթացիկ ֆինանսական վիճակը: Օրը հարմար է սիրային գործերի համար: Հաճելի անակնկալների սպասեք այսօր:
  10. Այծեղջյուր.  Հաճելի եւ հանդարտ օր է սպասվում: Ինչ էլ որ այսօր անելու լինեք, կատարեցեք ընկերների մասնակցությամբ` թիմային ֆորմատով: Այդպես ավելի ձեռնտու կլինի բոլորի համար: Սիրելի մարդու հետ հարաբերությունները կլինեն ներդաշնակ: Փորձեք լրացուցիչ ուշադրություն հատկացնել սիրելիին:
  11. Ջրհոս.  Բարենպաստ ժամանակաշրջան եք թեւակոխում  այսօր: Դեռ առավոտվանից զգացնել կտան դրական միտումները գործնական ոլորտում:  Կունենաք բարձր տրամադրություն եւ եռանդուն կերպով ձեռնամուխ կլինեք առօրեական գործերին: Այսօր ձեր խոսքը սովորականից ավելի  համոզիչ կհնչի, ուստի բանակացություններ եթե պլանավորել եք այսօր, ապա մի հետաձգեք:
  12. Ձկներ.  Լավ արդյունքներ կունենաք հատկապես ֆինանսական ոլորտում: Նախաձեռնողականություն ցուցաբերեք եւ շուտով կքաղեք արվածի պտուղները: Օրը հարմար է նաեւ սպորտային մարզումների համար: Երեկոյան կարող եք դուրս գալ զբոսանքի: Մի քանի ժամ կարող եք անցկացնել մաքուր օդում:

Աղբյուր` hraparak

 

Понравилась статья? Поделиться с друзьями: