Բազուկով իկրա

Բազուկով իկրա. շատ համեղ է, դյուրամարս և վիտամիններով հարուստ, կարելի է բեռնաթափել օրգանիզմը տոնական հագեցած ուտելիքներից հետո:

Բազուկով իկրա

Բաղադրությունը`

6 հատ բազուկ

1 գլուխ սոխ

2 ճաշի գդալ տոմատի մածուկ

2 թեյի գդալ շաքարավազ

0,5 թեյի գդալ աղ

4- 5 պճեղ սխտոր

կանաչի ըստ ցանկության

ձեթ:

Պատրաստման եղանակը`

Սոխը կտրատել միջին չափով և ոչ շատ ձեթով տապակել մինչև ոսկեգույն դառնալը: Բազուկը քերիչով անցկացնել և ավելացնել, լավ խառնելով տապակել: Հետո ավելացնել շաքարավազը, աղը, տոմատի մածուկը, մանր կտրատած սխտորը և նորից խառնել: Վերջում մի քիչ էլ ձեթ ավելացնել: Եթե պետք է  իկրան օգտագործեք 1 օրվա ընթացքում, ապա կանաչի հարկավոր չէ, հակառակ դեպքում կարող եք նաև ըստ ցանկության կանաչի ավելացնել:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև բերված տեսանյութում`

Բարի ախորժակ!

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: