Վաղվանից Գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժումը  կիրականացվի անվճար. ծրագիրը կգործի դեռևս  երկու հիվանդանոցների համար

Վաղվանից Գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժումը  կիրականացվի անվճար. ծրագիրը կգործի դեռևս  երկու
հիվանդանոցների համար.

Վաղվանից Գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժումը  կիրականացվի անվճար. ծրագիրը կգործի դեռևս  երկու հիվանդանոցների համար

Այսօր մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ժամանակ Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ վաղվանից սկսվելու է գլխուղեղի իշեմիկ կաթվածի, այսինքն՝ ինսուլտի բուժման պետական ծրագիր երկու բժծկական կենտրոններում:

«Սուր ինսուլտի դեպքում, բժշկական ցուցումների առկայության ժամանակ, գլխուղեղի անոթների թրոմբոլիզիսն ու ստենտավորումը կատարվելու է պետպատվերի շրջանակներում, առանց հավելյալ վճարների: Նշեմ, դրանք 1-ից 4 մլն դրամանոց միջամտություններ են»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Վաղվանից Գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժումը  կիրականացվի անվճար. ծրագիրը կգործի դեռևս  երկու հիվանդանոցների համար

Ծրագրի շահառու կարող են դառնալ նրանք, ում կյանքին վտանգ է սպառնում՝ անկախ սոցիալական կարգավիճակից: Իսկ նշված երկու բուժհաստատությունները, որտեղ նման դեպքերում կարելի է դիմել, «էրեբունի» եւ Համալսարանական թիվ 1 հիվանդանոցներն են

Նշենք, որ նմանատիպ ծրագիր արդեն մի քանի տարի գործում է սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, երբ պետպատվերով ստենտավորում է իրականացվում կյանքի համար առաջացող վտանգի դեպքում՝ անկախ պացիենտի սոցիալական դրությունից:

Աղբյուր`  armpost

Понравилась статья? Поделиться с друзьями: