Այդ ո՞ր օրվանից է պետական աջակցություն վայելում «Կյանքի խոսքը», ո՞ր օրվանից է նա մեր պետության, ազգային անվտանգության հենարանը

Blognews կայքի ղեկավար  Կոստանտին Տեր-Նակալյանին այսօր ԱԱԾ են հրավիրելու հարցաքննվելու մի քրեական գործով, որը վերաբերում է լրատվամիջոցների միջոցով կրոնական թշնամանք հարուցելուն:
Yerevan Today, Aysor.am, News.am, հիմա էլ Blognews: Սա արդեն ԶԼՄ-ների նկատմամբ վարվող հստակ քաղաքականություն է, ոչ թե միտում կամ զուգադիպություն:
Երբ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ անհանդուրժողականության կոչեր են արվում՝ նորմա՞լ է հիմա, իսկ երբ ԶԼՄ-ներում հարցեր են բարձրացվում այլ կազմակերպությունների ու աղանդների վերաբերյալ՝ դա կրոնական թշնամա՞նք է:
Այսինքն, ճի՞շտ եմ հասկանում, որ փորձ է արվում վախեցնել ԶԼՄ-ներին որևէ անդրադարձ կատարելուց, հարցեր հնչեցնելուց, որ հանկարծ ու մի օր նրանց էլ չմեղադրեն կրոնական թշնամանք հրահրելո՞ւ մեջ:
Այդ ո՞ր օրվանից է պետական աջակցություն վայելում «Կյանքի խոսքը», ո՞ր օրվանից են նրանք մեր պետության, ազգային անվտանգության հենարան հանդիսանում, որ ԶԼՄ-ի ղեկավարի մի հոդվածի համար քրեական գործով հարցաքննության են հրավիրվում ԱԱԾ:

Понравилась статья? Поделиться с друзьями: