Միլիոններով փողերը դուք եք ուտում, թողեք մի 1000 դրամ էլ մենք տուն տանենք…

Միլիոններով փողերը դուք եք ուտում, թողեք մի 1000 դրամ էլ մենք տուն տանենք…

Միլիոններով փողերը դուք եք ուտում, թողեք մի 1000 դրամ էլ մենք տուն տանենք...

Հունավարի 30-ին կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիներ: Նրանց պահանջն է՝ հանդիպել Նիկոլ Փաշինյանին:
-Մարդիկ իրենց հանապազօրյա հացն են ուզում վաստակել, մամուլում գրում են, թե ծախված ենք: Ո՞վ է ծախված, ո՞ւմ կողմից ենք ծախված: Առաջին ծախվածն իրանք են, եթե ծախված լինեինք՝ էս պետության համար ոչ մի բան չէինք ուզի անել: Թողեք աշխատենք, ապրենք, մեր երեխեքին պահենք, ավել բան չենք ուզում: Դուք ասում եք՝ գնացեք մեռեք, մենք ասում ենք՝ ուզում ենք աշխատել, չենք ուզում մեռնել,-այսպես է հնչել առևտրականների բողոքը:
-Նիկոլ Փաշինյան, մենք գիտենք, որ Հայկ Մարությանն անում է այն, ինչ դուք եք ասում: Էս խեղճ, քյասիբ ժողովուրդն ա՞ ձեր գերխնդիրը, էլ բանուգործ չունե՞ք, որ հացից եք կտրում: Ամեն տեղ գնացել ենք, խնդրել ենք, որ քաղաքակիրթ ձևով մի տեղ տան՝ կանգնենք, աշխատենք: Մենք այդքան մեծ հնարավորություններ չունենք, որ գնանք, խանութ վերցնենք, աշխատենք, խանութ սարքենք, այդ իսկ պատճառով խնդրում ենք կառավարության աջակցությունը,- ասել է առևտրականներից մեկը:

Քանի օր է էստեղ ենք, մեկը չի բարեհաճում գալ՝  ո՛չ կառավարությունից, ո՛չ քաղաքապետարանից:
-Հայկ Մարությանը, որ հասել ա էդ պաշտոնին, մեր շնորհիվ ա հասել: Էսքան ժողովուրդը խնդրում է, որ դուրս գա, մեզ լսի, կամ մի հինգ հոգու ասի՝ մեզ լսեն, չի անում, ոչ էլ թողում են ներս մտնենք,-բողոքել են քաղաքացիները:
-ՀՀԿ-ին ընտրեցինք՝ սխալվեցինք, իրենց ընտրեցինք, էլի սխալվեցինք…-եղել են նաև հուսահատված քաղաքացիներ:
-Տոնածառ եք դնում 70 մլն-ոց, բայց մեր զավակները քնում են առանց տոնածառի, առանց հացի: Միլիոններով փողերը դուք եք ուտում, թողեք մի 1000 դրամ էլ մենք տուն տանենք,-շեշտել են բողոքողները:

Աղբյուր` arajininfo

Понравилась статья? Поделиться с друзьями: