«Եթե խոսքը մարդկային կյանքի մասին է, պետք չէ սահմանափակումներ անել». Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

«Երբ 10 քաղաքացի է զոհվում, դա չի կարող հենց այնպես անցնել». Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

«Եթե խոսքը մարդկային կյանքի մասին է, պետք չէ սահմանափակումներ անել». Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և Մարտի 1-ի իրադարձությունների մասին:

Լրագրողի հարցին, թե արդյոք ճի՞շտ էր քրեական գործ նախաձեռնել 10 տարի անց, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Կներեք, իհարկե, մեկը մյուսի հետ չեմ համեմատում: Այսօր, օրինակ, շատ երկրներում, եթե չեմ սխալվում, նույնիսկ Ռուսաստանում քննվում են գործեր՝ կապված Հայրենական մեծ պատերազմի հետ, այսինքն՝ եթե խոսքը մարդկային կյանքի մասին է, պետք չէ սահմանափակումներ անել: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի՝ կան ժամկետներ, այսպես կոչված վաղեմության ժամկետներ, որոնք նախատեսված են օրենքով: Եվ եթե գործը շարունակվում է, ուրեմն, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ վաղեմության ժամկետը չի լրացել»:

«Ոչ թե իմ, այլ Հայաստանի համար է սկզբունքային գործ: Երբ 10 քաղաքացի է զոհվում, դա չի կարող հենց այնպես անցնել: Պետք է հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ»,- ասել է ՀՀ վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է ասել, որ այդ գործն իր համար սկզբունքային է:

Աղբյուր` ՄԱՄՈՒԼ.am

Понравилась статья? Поделиться с друзьями: