ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը 80 տարեկան է

Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի առիթով «Մաեստրո Մանսուրյան» փաստագրական ֆիլմի աշխատանքները սկսված են

ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը 80 տարեկան է

Մաեստրո Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի առիթով «Մշար» մշակութային կենտրոնը ստեղծել է Մաեստրոյի ստեղծագործական գործունեությանը նվիրված բացառիկ ֆիլմ:

Ռեժիսոր Հայկ Մկրտչյանի «Մաեստրո Մանսուրյան» փաստագրական ֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի մաեստրոյի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Նկարահանումներն իրականացվել են տարբեր երկրներում՝ բացահայտելով լսարանի համար դռեւս անհայտ փաստեր մաեստրոյի կոմպոզիտորական գործունեության մասին:

«Մաեստրո Մանսուրյան» ֆիլմում աշխարհահռչակ երաժիշտները բացահայտում են Տիգրան Մանսուրյան կոմպոզիտորին ու նրա մարդ տեսակը: Երաժիշտներ, որոնք այսօր մանսուրյանական երաժշտության լավագույն մեկնաբաններ են աշխարհի ամենամեծ բեմերում: «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի էկրանային պրեմիերան կկայանա Երեւանում, հեռուստատեսայինը՝ Գերմանիայում:

Թեեւ ֆիլմի նկարահանումները սկսվել էին տարիներ առաջ, սակայն այն ավարտին կհասցվի այս տարի, մաեստրոյի հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Հունվարի 27-ին լրանում է է մաեստրո Մանսուրյանի 80-ամյակը։ 2019-ին Երեւանը կշնչի մանսուրյանական երաժշտությամբ: «Մանսուրյան- 80» միջոցառումների նախապատրաստական շրջանն արդեն մեկնարկել է, ինչի առիթով հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված հոբելյանական համերգ: Երեկոյի ընթացքում կհնչեն մաեստրոյի կամերային ստեղծագործությունները:

Понравилась статья? Поделиться с друзьями: