Հայցն արդեն դատարանում է. Լրագրողը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը

Հայցն արդեն դատարանում է. Լրագրողը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին լրագրող Լիանա Կարապետյանը հայց է ներկայացրել դատարան՝ բողոքարկելով իրեն աշխատանից ազատելու որոշումը։
«Հարգելիներս, Հանրային հեռուստաընկերության լրատվականում 20 տարվա աշխատանքից հետո հաստիքիս անհիմն կրճատման որոշումը կբողոքարկվի… Հայցն արդեն դատարանում է… Կամայականությունների համար պետք է կարողանալ նաև, վաղ թե ուշ, պատասխան տալ»,– «Ֆեյսբուքում» գրել է լրագրողը։
Նշենք, որ Պետրոս Ղազարյանի՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն նշանակվելուց հետո մի խումբ աշխատակիցներ են ազատվել աշխատանքից։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: