ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գրառումը սպասարկող ավտոմեքենաների վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գրառումը սպասարկող ավտոմեքենաների վերաբերյալ

Հունվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեսբուկյան էջում գրառում է կատարել, ըստ որի  ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ։ Միաժամանակ էականորեն կնվազեցվի մնացյալ մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակը։

Աշխատակազմի և հանձնաժողովների բնականոն աշխատանքներն ապահովելու համար կգործեն հերթապահ մեքենաներ, որոնք առանձին դեպքերում նախապես ներկայացված և հիմնավոր հայտի հիման վրա կիրականացնեն պահանջվող տեղափոխումը։

Понравилась статья? Поделиться с друзьями: