Լոռու մարզում բռնկվել է խոշոր անտառային հրդեհ

Լոռու մարզում բռնկվել է խոշոր անտառային հրդեհ

Երեկ՝ ժամը 19:00-ի սահմաններում խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի հարակից անտառում:

ՀԺ-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ մինչ այս պահը մեծ թվով հրշեջներ, անտառնտնտեսության աշխատակիցներ եւ Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցներ պայքարում են կրակի տարածման դեմ:

Հարավկովկասյան երկաթուղու՝ արտակարգ իրավիճակների համար նախատեսված գնացքը ջուր է մատակարարում հրշեջներին: Հրդեհաշիջման աշխատանքներին խոչընդոտում է ուժեղ քամին:

Ժամանել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

ՀԺ-ի տեղեկություններով, հրդեհի վայր է ժամանել նաեւ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Լոռու մարզում բռնկվել է խոշոր անտառային հրդեհ

Լոռու մարզում բռնկվել է խոշոր անտառային հրդեհ

Լոռու մարզում բռնկվել է խոշոր անտառային հրդեհ

Աղբյուրը՝ armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: