Դդումի շատ օգտակար խյուս փոքրիկների համար

Դդումի շատ օգտակար  խյուս փոքրիկների համար

Դդմի խյուսը իդեալական է որպես  հավելյալ կերակրատեսակ փոքրիկների համար: Մայրիկները հաճախ այն ներառում են փոքրիկի սննդացանկում 5-6 ամսական հասակից:  Այսինքն, հենց զգում եք, որ կրծքի կաթը երեխային այլևս չի կշտացնում և հավելյալ կերակրատեսակի կարիք կա, կարող եք նրան առաջարկել դդմի խյուս: Դդումը կարելի է ներառել սննդացանկում դդմիկից և ծաղկակաղամբից հետո:

Կաթնակեր երեխայի համար դդմի խյուսը շատ օգտակար է, քանի որ այս բանջարեղենը հարուստ է  B  խմբի (B1, B2, B6), ինչպես նաև  C, E վիտամիննրով և  նիկոտինաթթվով: Դդումը հարուստ է և միկրոտարրերով` մագնեզիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, պղինձ, որոնք հարկավոր են երեխային  ոսկորների և մկանային համակարգի ակտիվ աճի փուլում:

Տնային պայմանններում պատրաստված դդմի խյուսը ավելի բնական է և անվտանգ, քանի որ այն չի պարունակում կոնսերվանտներ և լրացուցիչ համային հավելումներ:

Անհրաժեժտ բաղադրիչներն են`

200 գրամ դդում

100 մլ ջուր:

  1. Դդումը մաքրել կեղևից, հեռացնել միջուկը (սերմերը եւ մանրաթելերը): Լավ լվանալ և կտրատել մանր կտորներով:
  2. Պատրաստի զանգվածը լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուր, դնել գազօջախի վրա, հասցնել մինչև եռման աստիճան և եփել մարմանդ կրակի վրա 15-20 րոպե:
  3. Պատրաստի եփուկը խառնել բլենդերի մեջ մինչև խյուս դառնալը:

8 ամսեկանից սկսած կարելի է ավելացնել խնձոր կամ նեխուր; այդ դեպքում խյուսը փոքր ինչ այլ համ կունենա: Կարծում եմ այդ համն էլ ոչ պակաս դուր կգա  փոքրիկին:

Բարի ախորժակ!

Понравилась статья? Поделиться с друзьями: