Թինա Կանդելակին զվարճալի տեսանյութ է հրապարակել Instagram–ում։ Նրան հանգիստ չի տվել մի հարց:
Վրացահայ հաղորդավար և պրոդյուսեր Թինա Կանդելակին Դավոսի ֆորումի կուլուարներում «բռնացրել» է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին` իր կոտրատված հայերենով ուրախ–ուրախ հայտնելով, որ իր մայրը հայ է։
Կանդելակին տեսանյութը հրապարակել է Instagram–ի իր էջում։
«Գիտե՞ք, մամեն հայ է», – Փաշինյանին ասել է հայտնի հաղորդավարը։ Փաշինյանը ժպտալով պատասխանել է, որ գիտի, և որ Հայաստանում բոլորը գիտեն այդ մասին։