Աղոթքի զորությունը առ Աստված

Աղոթքի զորությունը առ Աստված

Հավատացյալներից եւ ոչ մեկ չի կասկածում, որ աղոթքը բուժիչ ազդեցություն ունի, սակայն այժմ առաջատար գիտնականները աշխարհի լավագույն կլինիկաներից ապացուցում են, որ հավատքն առ Աստված իսկապես մարդուն կարող է ավելի երջանիկ ու երկարակյաց դարձնել:
«Հետազոտությունները ցույց են տալիսոր աղոթքը կարող է օգնել մարդկանց ավելի առողջ լինելիսկ եթենրանք հիվանդանում ենաղոթքը նպաստում շուտափույթ ապաքինմանը»,- նշում է Դյուկի համալսարանի գիտնական Հարոլդ Քենիգը: «1500 բժշկական հետազոտություն ցույց տվեցոր այն մարդիկովքերհավատացյալ են եւ հաճախ են աղոթումսովորաբար ավելի դիմացկուն ֆիզիկական եւ հոգեբանականառողջություն ունեն»
Բացի այդ՝ գիտնականի խոսքով, հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր հաճախ են եկեղեցի այցելում, աթեիստներից երկար են ապրում մի ամբողջ 7 տարի: Իսկ վերջերս իրականացված հետազոտությունը, որը լույս է տեսել Southern Medical Journal ամսագրում, ցույց է տալիս, որ աղոթքը նկատելիորեն բարելավում է լսողական ու տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց առողջությունը:

Աղոթքի զորությունը առ Աստված

Բժիշկ Քենինգի խոսքով՝ հավատացյալ մարդիկ ավելի հեշտ են դիմակայում սթրեսային վիճակներին, ավելի օպտիմիստ են, ավելի հազվադեպ են դեպրեսիա եւ տագնապայնություն ապրում եւ դիմում ինքնասպանության: Բացի այդ՝ նրանք տարբերվում են կայուն իմունիտետով, ավելի ցածր զարկերակային ճնշմամբ եւ ավելի ամուր սիրտ-անոթային համակարգով:
American Journal of Public Health-ի իրականացրած հետազոտությունը, որը 2000 տարեց մարդկանց է ներառել, ցույց է տալիս, որ աթեիստների շրջանում մահացության ցուցանիշը բարձր էր 36 տոկոսով՝ հավատացյալ մարդկանց համեմատ: Ընդ որում՝ եկեղեցի հաճախող հավատացյալ մարդիկ ավելի երկար են ապրում: Պարզվում է՝ աղոթքից հետո մարդու ուղեղը գտնվում է բոլորովին թարմ, երեխայական առույգությանը բնորոշ վիճակում. այս մասին բարձրաձայնել են Մոսկվայի գիտնականները:
Հետազոտության հեղինակ պրոֆեսոր Վալերի Սլեզինի հավաստմամբ՝ «Աղոթքի ընթացքում նեյտրոնների միջեւգոյություն ունեցող պաթոլոգիկ կապն ընդհատվում էմարդը լիցքաթափվում էդադարում մտածելհիվանդության մասին եւոր ամենակարեւորն է՝ ազատվում է հիվանդության հանդեպ ունեցած վախից». հաղորդում է Life4GogPress-ը:
«Իսկ այնոր աղոթքից հետո առաջացած առույգությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր անհատիդա փաստէ»,- նշել է պրոֆեսորը՝ հավելելով՝ «Իզուր չէ Աստվածաշունչն ասում` «Նմանվեք մանուկներին եւ կժառանգեքԵրկնքի արքայությունը»:

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #29 (63)

Понравилась статья? Поделиться с друзьями: