25-ամյա ծննդկան է մահացել․ հարազատները մանրամասներ են հայտնում

25-ամյա ծննդկան է մահացել․ հարազատները մանրամասներ են հայտնում

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 28-ին կեսարյան հատումից հետո մահամերձ վիճակում «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 25-ամյա ծննդկան Սուսաննա Ոսկանյանը, որը նույն օրը մահացել է։ 

Բժիշկները մահացածի հարազատներին ներկայացրել են, որ ծննդկանի մահվան պատճառը եղել է թոքերի այտուցվածությունն ու ներքին արնահոսությյունը։

«Կեսարյան հատումը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին, այդ օրը պետք է մնար վերակենդանացման բաժանմունքում, մենք բժիշկի հետ խոսեցինք, նա ասաց, որ ամեն ինչ նորմալ է և որ պարզապես արնահոսության հետևանքով շատ արյուն է կորցրել»,- ԼՈՒՐԵՐ․comի հետ զրույցում մանրամասնեցին մահացած ծննդկանի հարազատները։

Վերջիններս նաև նշում են, որ նույն օրը բժիշկները հավաստիացրել են, որ ծննդկանի հետ ամեն բան կարգին է և կրկին արնահոսելու դեպքում հիվանդանոցն ունի բոլոր սարքավորումները հիվանդի վիճակը կայունացնելու համար:

«Քանի որ վերակենդանացման բաժանմունքում թույլ չեն տալիս հիվանդի մոտ մարդ մնա, մենք նրան կերակրեցինք ու տուն գնացինք։ Սակայն ժամը 4-ին մեզ զանգահարում ու ասում են, որ տեղափոխում են Երևանի «Աստղիկ» ԲԿ, այդտեղ ասացին, որ վիճակը ծայրահեղ ծանր է և գոնե 6-8 ժամ առաջ պետք է բերեինք իրենց մոտ:

Շատ չանցած՝ Սուսաննան մահացավ․․․»,-տեղեկացրին մահացած ծննդկանի հարազատները, ովքեր անհամբեր սպասում են դատաբժշկական փորձաքննության պատասխանին։

Նշենք, որ Սուսաննա Ոսկանյանն ուներ 4-ամյա դուստր, իսկ դեկտեմբերի 27-ին ծնվել է տղա երեխա, որն առողջական որևէ խնդիր չունի։

Աղբյուր՝ Lurer.com

Понравилась статья? Поделиться с друзьями: