Ամուսնալուծված տղամարդուց 20 անգին խորհուրդներ որոնք կփրկեն Ձեր ամուսնությունը.

Ջերալդ Ռոջերս ՝ հոգեբան, հանդիպումներ և խորհրդատվություններ անցկացնող:  Նա ամուսնացած է եղել և ամուսնածուծվել է՝ 16 տարվա համատեղ կյանքից հետո:  Դրանից հետո նա հասկացել է իր սխալները  և ստեղծել  20 խորհուրդներ, որոնք կօգնեն փրկել ձեր ամուսնությունը:

Ամուսնալուծված տղամարդուց 20 անգին խորհուրդներ որոնք կփրկեն Ձեր ամուսնությունը.

Նա ասում է, որ եթե այդպիսի խորհուրդներ տային նրան այն ժամանակ, երբ իր ամուսնությունը կործանման եզրին էր, նա կկարողանար փրկել հարաբերությունները, սակայն այդ մասին նա հասկացավ ամուսնածուծությունից հետո միայն:

20 խորհուդներ՝ ամուսնությունը փրկելու համար
Երբեք մի դադարեք հոգ տանել կնոջ մասին

Մի վերաբերվեք նրան որպես պարտականության:  Երբ դուք նրան առաջարկություն եք արել, խոստացել եք լինել այն մարդը, ով խիզախորեն կպաշտպանի նրա սիրտը: Սա ամենակարևոր և սուրբ գանձն է, որ երբևէ ձեզ վստահել են: Նա ընտրել է ձեզ:Երբեք մի մոռացեք դա և հիշեք որ սերը չի հանդուրժում ծուլություն:

Պահպանեք ձեր սիրտը

Ինչպես որ խոստացել եք պաշտպանել ձեր սիրելիին, այդպիսի զգոնությամբ էլ պահպանեք ձեր սեփական աշխարհը: Սիրեք ձեզ ամբողջովին, սիրեք աշխարհը բաց, սակայն  պետք է լինի մի յուրահատուկ տեղ ձեր սրտում, որտեղ մուտք գործել ոչ ոքի չի թույլատրվի, բացի ձեր կնոջից:

Սիրահարվեք նորից ու նորից

Այս աշխարհում ամեն ինչ մշտապես փոփոխվում է: Դուք ևս այն չեք, ինչ եղել եք առաջ, հինգ տարուց ամեն ինչ լրիվ այլ կլինի: Փոխեք ձեր հայացքները և հիշեք՝ նա պարտավոր չէ մնալ ձեզ հետ: Եթե դուք հոգ չեք տանում նրա մասին, ապա նրա սրտում մեկ ուրիշը տեղ կգտնի և դուք այլևս նրան չեք վերադարձնի: Նվաճեք նրա սիրտը նորից ու նորից՝ ինչպես առաջին անգամ:
Սիրահարվեք նորից ու նորից

Այս աշխարհում ամեն ինչ մշտապես փոփոխվում է: Դուք ևս այն չեք, ինչ եղել եք առաջ, հինգ տարուց ամեն ինչ լրիվ այլ կլինի: Փոխեք ձեր հայացքները և հիշեք՝ նա պարտավոր չէ մնալ ձեզ հետ: Եթե դուք հոգ չեք տանում նրա մասին, ապա նրա սրտում մեկ ուրիշը տեղ կգտնի և դուք այլևս նրան չեք վերադարձնի: Նվաճեք նրա սիրտը նորից ու նորից՝ ինչպես առաջին անգամ:
Աշխատեք տեսնել միշտ լավը

Կենտրոնացեք այն բանի վրա, որ դուք սիրում եք ձեր կնոջը և թող ոչինչ չգրավի ձեր ուշադրությունը: Եթե դուք կենտրոնանաք սխալների վրա, ապա դա կտեսնեք ամենուր:
Մի՛ փորձեք փոխել նրան

Ձեր խնդիրն է սիրել կնոջն այնպիսին, ինչպիսին կա՝ առանց այլ հույսերի և սպասումների: Իսկ եթե նա ամեն դեպքում փոխվել է, ապա սիրեք նրան, անկախ ամեն ինչից, այդ փոփոխությունները ձեզ դուր գալիս են, թե ոչ:

Պատասխանատվություն կրեք ձեր սեփական զգացմունքների համար

Ձեր կինը պարտավոր չէ ձեզ երջանիկ դարձնել, ինչպես և չի կարող դարձնել դժբախտ: Դուք ինքներդ եք կրում պատասխանատվություն ձեր դրական տրամադրության համար: Եթե դուք վատ տրամադրություն ունեք կամ զայրացած եք, դրանում մի մեղադրեք ձեր կնոջը:

Թույլ տվեք ձեր կնոջը պարզապես լինել կին

Երբ ձեր կինը բարկացած է, մի փորձեք որևէ բան անել: Պարզապես գրկեք նրան և դրանով հասկացրեք նրան, որ դա նորմալ է:  Թող նա իմանա, որ դուք լսում եք իրեն և նա մեծ նշանակություն ունի ձեզ համար և որ դուք այն մարդն եք ում վրա կարող է միշտ հենվել: Կինը բնույթով փոփոխական է և շեշտակի. զգացմունքները նման են փոթորկի՝ ուժգնանում են ապա հանդարտվում: Այս փոթորկում եթե դուք անսասան և ուժեղ գտնվեք, նա կհասկանա, որ կարող է ձեզ վստահել:

Մի վախեցե՛ք անլուրջ տեսք ունենալուց

Մի ընդունեք չափազանց լուրջ տեսք: Ծիծաղեք: Ստիպեք ծիծաղել ձեր կնոջը նույնպես: Ծիծաղը թեթևացնում է ցանկացած իրավճակ:

Ստիպեք նրան զգալ որպես թագուհի

Սերտեք սիրո բոլոր հնարավոր լեզուները միասին: Խնդրեք նրան կազմել ցուցակ՝ բաղկացած 10 կետից, որոնց դեպքում  նա զգում է իրեն սիրված և ցանկալի:

Եղեք այստեղ և հիմա

Հատկացրեք ձեր կնոջը ոչ միայն ձեր ժամանակը, այլև ուշադրությունն ու հոգին: Արեք ամեն հնարավոր բան, որպեսզի  հանեք ձեր ուղեղից, այն ամենն ինչ ավելորդ է և լինել նրա հետ 100%-ով:  Վերաբերվեք նրան՝ ինչպես ամենաթանկ հաճախորդի:

Պատրաստ եղեք ընդունելու նրա սեքսուալությունը

Թույլ տվեք նրան, որ բաց անի իր կանացի էությունը: Թող նա իմանա, որ կարող է վստահել ձեզ

Հիմար մի՛ եղեք

Մի վախեցեք այդպիսին լինելուց: Մենք բոլորս սխալվում ենք, ձեր կինը նույնպես: Սխալվեք, բայց սովորեք դաս քաղել ձեր սխալներից:

Տվեք ձեր կնոջը տարածություն

Կնոջ նվիրվածությանը պարզապես կարելի է նախանձել: Սակայն երբեմն պետք է հիշեցնել նրան, որ իր մասին հոգ տանելը նույնպես վատ չի լինի: Երբեմն նա կարիք ունի ձեր ճյուղերիցից թռչել գնալու: Այդ որոնումները նրան նոր ուժ կտան և նա կվերադառնա, որպեսզի  ձեզ համար նոր երգեր դայլայլի:

Եղեք խոցելի

Պատրաստ եղեք կիսվել ձեր վախերով ու զգացմունքներով և խոստովանել ձեր սխալները:

Բաց եղեք

Ամբողջովին. եթե դուք ցանկանում եք վստահություն ձեռք բերել, ապա պատրաստ եղեք կիսվել այն ամենով, որով կիսվելը  դժվար է և սարսափելի: Պահանջվում է տղամարդկություն, որպեսզի թույլ տաք կնոջը ձեզ սիրելա մբողջովին՝ ձեր մութ և լուսավոր կողմերով հանդեձ: Հանեք դիմակը:

Աճեք և զարգացեք միասին

Չհոսող լճում ծնվում է մալարիա, իսկ հոսողը միշտ թարմ է և զով: Երբ ձեր մտքերը դադարում են աշխատել, սկսվում է ճահճացում:  Գտեք ընդհանուր նպատակ, երազանքներ և միասին առաջ շարժվեք նույն ուղղությամբ:

Մի կենտրոնացեք փողի վրա

Փողը ընդամենը խաղ է:  Այնպես արեք, իբրև դա թիմային խաղ է և այդտեղ միմյանց դեմ չեք պայքարելու: Այդ ժամանակ դուք կհաղթեք միասին:

Սովորեք ներել

Կենտրոնացեք ապագայի վրա, այլ ոչ թե անցյալի:  Թույլ մի տվեք ձեզ լինել անցյալի գերին: Անցյալի սխալները, կապ չունի կլինի ձերը, թե ձեր կնոջը, ինչպես ծանր խարիսխը կխանգարի առաջ ընթանալ:

Միշտ ընտրեք սերը

Վերջապես  սա միակ խորհուդն է, որը ձեզ իրոք անհրաժեշտ է: Երբ սերը ձեզ առաջնորդող սկզբունքն է լինում և ձեր որոշումները կառուցվում են սիրո վրա, ապա ոչինչ չի կարող սպառնալ ձեր սիրուն: Սերը միշտ հաղթում է:

Понравилась статья? Поделиться с друзьями: