Հունվարի 7-ին Վաչե Չիլինգարյանի մահվան տարելիցն է

Հունվարի 7-ին Վաչե Չիլինգարյանի մահվան տարելիցն է

2018թվ. հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:

Զոհված զինծառայողը ծնունդով Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքից էր։
2017թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում։
«Նա շատ յուրօրինակ, ինքնատիպ երեխա էր, շփվում էր բացառապես բոլորի հետ, 3-4 տարեկանից գյուղում բոլորին անուններով գիտեր, եւ իրեն էլ գիտեին: Սուր լեզու ուներ, ամեն ինչ նկատում էր եւ անմիջապես էլ բարձրաձայն ասում: Բոլորն են հիշում, թե ինչպես էր երգում ՝ գլուխը բարձր, խրոխտ, հոնքերը կիտած:

Վաչեն չգիտեր՝ ինչ է ծուլությունը, ինչ է կեղծավորությունը: Եվ ինչքա՜ն կրակ կար նրա մեջ, ինչպե՜ս էր սիրում կյանքը, ինչպիսի՜ նպատակներ ուներ… 2016 թվականին ավարտեց դպրոցը, իսկ մեկ տարի անց՝ 2017 թվականի հունվարի 23-ին, զորակոչվեց բանակ: Անհամբերությամբ էր սպասել այդ օրվան եւ շատ էր ուզում, որ հենց Արցախում ծառայի: Երբ դասընկերներն արդեն զորակոչվել էին, իսկ ինքը, դասարանի փոքրը լինելով, դեռ սպասում էր, նյարդայնանալու չափ անհամբեր էր:

Հակառակ ծնողների վախին եւ մտահոգությանը՝ ծիծաղելով կրկնում էր, որ Արցախում է ծառայելու»։

Վաչե Նվերի Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայության համար» մեդալով:

Աղբյուրը՝ operativ.am

Понравилась статья? Поделиться с друзьями: