Շառլ Ազնավուրի դուստրը հուզիչ գրառում է կատարել․ Սա մեր վերջին նկարներից մեկն է, նախքան նրա մեկ այլ աշխարհ տեղափոխվելը.

«Սա մեր վերջին նկարներից մեկն է, նախքան նրա մեկ այլ աշխարհ տեղափոխվելը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստր Սեդա Ազնավուրը` հավելելով. «Ես վստահ եմ, որ նա կցանկանար մեր կողքին լինել, որպեսզի մաղթեր ձեզ երջանիկ Նոր տարի»:

Շառլ Ազնավուրի դուստրը հուզիչ գրառում է կատարել․ Սա մեր վերջին նկարներից մեկն է, նախքան նրա մեկ այլ աշխարհ տեղափոխվելը.

Նշենք, որ Իննսունչորս տարեկանում  2018 թվականին կյանքից հեռացել էր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Շառլ Ազնավուրի դուստրը հուզիչ գրառում է կատարել․ Սա մեր վերջին նկարներից մեկն է, նախքան նրա մեկ այլ աշխարհ տեղափոխվելը.

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից:

Ազնավուրը hամաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։

Շուրջ հազար երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ժո Դասենը, Ռեյ Չարլզը, այլք։

Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

Понравилась статья? Поделиться с друзьями: