Իմ լավ ու հզոր ժողովուրդ ջան, շնորհավորում եմ բոլորիս Նոր Տարին և Սուրբ Ծնունդը․ Ալեն Սիմոնյան

ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում ամանորյա ուղերձ է հղել։

Իմ լավ ու հզոր ժողովուրդ ջան, շնորհավորում եմ բոլորիս Նոր Տարին և Սուրբ Ծնունդը․ Ալեն Սիմոնյան

Նա, մասնավորապես, գրել է․

Իմ լավ ու հզոր ժողովուրդ ջան, շնորհավորում եմ բոլորիս Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: 2018 թվականը փառահեղ տարի է:

Երևի առաջին անգամ է, որ տարի ճանապարհելիս ազգովի թախիծով և ափսոսանքով ենք ճանապարհում այն, բայց և ապագայի նկատմամբ մեծ հույսերով և ուժով լցված ենք բոլորս:

Հավատացնում եմ Ձեզ, 2018 թվականը մեր ազգի հաղթանակների շարանների ընդամենը սկիզբն էր և ամեն տարի մենք նոր հաղթանակներ ենք գրանցելու մեր Հայաստան աշխարհի համար:

Սեր և երջանկություն Ձեզ և Ձեր ընտանիքներին:
Աստված պահապան Հայաստան աշխարհին և Հայ ժողովրդին:

#դուեսիմհեղափոխությունը

Понравилась статья? Поделиться с друзьями: