Երբեմն դժվար է բացատրել, թե ինչու են որոշ մարդիկ հայտնվում մեր կյանքում, և թե մենք ինչու ենք նրանց նկատմամբ ինչ-ինչ զգացմունքներ ունենում, թե ինչու ենք մենք ինչ որ անծանոթ մարդու նկատմամբ ջերմ զգամունք սկսում տածել: Աստված այդ մարդկանց բերում է մեր կյանք, որովհետև նրանք անհրաժեշտ են մեր կյանքում տվյալ պահին: Դրանք այն մարդիկ են, որ մեզ կյանքի կարևոր դասեր են տալիս :
Հետ նայելով մենք հասկանում եք որ այդ մարդկանց հետ կապը մեզ ինչ որ բան է տվել, ինչ-որ բան է սովորեցրել:
Հետաքրքրականն այն է, որ այդ մարդկանց մեծամասնությունը ժամանակավոր են եղել մեր կյանքում, որովհետև Աստծո նպատակը մեզ նրանց միջոցով այլ ուղի ցույց տալն է: Եվ եթե մի փոքր ուշադիր ու հետևողական լինենք կտեսնենք, թե ինչպիսի մարդիկ են հայտնվում մեր կյանքում: Աստված մեր կյանք ուղարկում է հենց նրան, ով անհրաժեշտ է մեզ տվյալ պահին: Նրա միջոցով նա տալիս է իրեն ուղղված հարցերի պատասխանները:
Պարզապես մենք այդ ժամանակավոր մարդկանցից որոշներին մշտական ենք դարձնում մեր կյանքում: Եվ եթե չի ստացվում նրան ‘սեփականացնել’, սկսում ենք տխրել, քանի որ մենք դեռ չենք սովորել ազատ արձակել: Մենք ընտելանում ենք ու չենք ցանկանում բաց թողնել այդ մարդկանց, բայց նրանց առաքելությունն արդեն ավարտված է:
Պետք է հավատալ, որ ազատ արձակելով այդ մարդկանց, մեր կյանքում տեղ է բացվում այլ մարդու համար, եթե նույնիսկ նրա մասին չգիտենք: Կարևոր է, որ մեր կյանքում հայտնվի այն միակը, ով կբռնի ոչ թե մեր ձեռքը, այլ հոգին: