Ձեր ամանորյա սեղանը կգեղեցկացնի «Ճերմակ ձյուն» տորթը

Բաղադրամասեր

Ձեր ամանորյա սեղանը կգեղեցկացնի «Ճերմակ ձյուն» տորթը

  • Թթվասեր – 200 գ + 600 գ (խմոր + կրեմ),
  • Կարագ – 200 գ,
  • Ալյուր – 3 բաժակ,
  • Բալ – 600 գ,
  • Շաքարի փոշի – 120 գ (կրեմ),
  • Վանիլին,
  • Սոդա – 1 թ/գ,
  • Շաքարավազ՝ ըստ ճաշակի (միջուկ),
  • Խնձորի քացախ – 0.5 թ/գ,
  • Կոկոսի քերուկ – 50 գ (ձևավորման համար)

Պատրաստման եղանակը.

  • Խառնել կարագը թթվասերի հետ՝ աստիճանաբար ավելացնելով ալյուրը, հանգցրած սոդան: Խմորը ստացվում է փափուկ և առաձգական:
  • Դնել այն սառցարանում 2 ժամ՝ նախօրոք ծածկելով սննդային թաղանթով: Այդ ընթացքում պատրաստել բալային միջուկը: Եթե բալը սառեցրած է, ապա անպայման պետք է քամել հյութից:
  • Կարելի է օգտագործել բալի մուրաբա: Խմորը բաժանել 16 մասերի: Յուրաքանչյուր մասը գրտնակել, կենտրոնով բալ շարել, շաքարավազ շաղ տալ և ամուր կպցնել ծայրերը: Շրջանաձև տեղադրել կաղապարի մեջ՝ լրացնելով հատակը:
  • Թխել 4 նույնատիպ շերտեր նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 20 րոպե: Դրանք պետք է լավ սառեցնել: Թթվասերը հարել շաքարի փոշու հետ, պատել յուրաքանչյուր շերտը: Թողնել 30 րոպե հանգստանալու համար, որից հետո դնել սառնարանը (ամբողջ գիշեր):
  • Ձևավորել տորթը կոկոսի քերուկով:
Понравилась статья? Поделиться с друзьями: