Անպայման կարդացեք այս հզոր Աղոթքը Ամանորի գիշերը

Այս Աղոթքը Ամանորի գիշերը պետք է հնչի բոլորի ընտանիքում

Անպայման կարդացեք այս հզոր Աղոթքը Ամանորի գիշերը

ԱՄԱՆՈՐՅԱ ԱՂՈԹՔ

Տե´ր իմ, որ երկինքն ես ու երկիրը, որ կյանքն ես, որ մահն ես: Արևն ես դու, լուսինն ես, քամին ես դու: Դու մեր մարմիններն ես, մեր հոգիներն ես դու ու մեր սերն ես նաև: Որտեղ չկա ոչինչ այնտեղ ես դու, և որտեղ ամենը կա, այնտեղ է մարմինը քո:

Տու´ր ինձ հոգի, որ ծառայեմ քեզ, հոգի, որ երկրպագեմ: Տու´ր ինձ աչքեր, որպեսզի տեսնեմ քեզ երկնքում, երկրի վրա: Ականջներ, որպեսզի լսեմ ձայնդ օվկիաններում, փոթորիկների ժամանակ: Ձեռքեր, որ գործեմ քո անունից:

Անպայման կարդացեք այս հզոր Աղոթքը Ամանորի գիշերը

Դարձրու´ ինձ պարզ՝ ինչպես ջուրը, բարձր՝ ինչպես երկինքը: Թո´ղ որ չլինեն ցեխահորեր իմ մտքերի ճամփեքին ու ոչ էլ չորացած տերևներ իմ նպատակների լճակներում: Արա´ այնպես, որ կարողանամ սիրել բոլորին եղբոր նման, ծառայել քեզ՝ ինչպես հորս:

Թո´ղ որ կյանքս արժանի լինի հայացքիդ ներքո: Մարմինս երկրիդ վրա նույնպես: Թո´ղ, որ հոգիս ներկայանա քեզ այն որդու նման, ով վերդառնում է տուն…

Դարձրու´ ինձ հսկա՝ ինչպես արևը, որպեսզի կարողանամ երկրպագել քեզ իմ ներսում: Դարձրու´ ինձ լուսնի նման պայծառ, որպեսզի կարողանամ աղոթել քեզ իմ ներսում: Դարձրու ինձ լուսավոր, ինչպես ցերեկը, որպեսզի կարողանամ տեսնել քեզ իմ ներսում: Որպեսզի աղոթե՜մ, պաշտե՜մ…

Տե՜ր պաշտպանի´ր ու նեցուկ եղի´ր ինձ: Տու՜ր ինձ այն ամենը, որ ես զգամ ինչպես քոնը: Տե՜ր փրկիր անձս ինձանից:

Понравилась статья? Поделиться с друзьями: