Այսօր Հայկ Մարությանի ծննդյան օրն է (հումորային տեսանյութ)

Այսօր Հայկ Մարությանի ծննյան օրն է: Վերջին օրերին շատ է շահարկվում հանրության մոտ բուռն արձագանք ստացած՝ հանրապետության գլխավոր տոնածառի տեղադրման թեման:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքով այն դրվել է հենց հանրության պահանջով և մեծամասնությունը շատ է ուրախացել նոր տոնածառով: Հինն այլևս չէր գրավում մարդկանց: Համահունչ հնին և նորին հիշեցնում ենք  «վերարկուի ծնունդը» հայտնի հումորային մանրապատումը:

Այսօր Հայկ Մարությանի ծննդյան օրն է (հումորային տեսանյութ)

Հայկ Մարության Դերասան, պրոդյուսեր

Ծնվել է 1976թ. դեկտեմբերի 18-ին, Երևանում: 7 տարի սովորել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցում, իսկ 8-10-րդ դասարանները` Ա.Շիրակացու անվան ճեմարանում: 1992-97թթ սովորել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում: 1995-2002թթ խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Արմյանսկի պրոեկտ» ՈւՀԱ թիմում: 1996-2002թթ աշխատել է «Շարմ» ընկերությունում` որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան: Այդ թվականի նախագծերից են` «220 վոլտ» (1996թ.), «Վայլուր» (1996թ.), «Թույն կասետ» (2000թ.), «Ուրիշ կասետ» (2000թ.), «Բանդա» (2000թ.), «Կոմերցիոն ներկայացում» (2001թ.), ֆիլմերից` «Մեր բակը 1» (1996թ.), «Մեր բակը 2» (1998թ.): 2002թ. ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր: Համատեղ հեղինակել է և որպես դերասան մասնակցել հետևյալ նախագծերին` «Կարգին հաղորդում» (2002-09թթ), «Կարգին մուլտեր» (2007-09թթ), «Կարգին սերիալ» (2010-13թթ), «Ազիզյաններ» (2016-18թթ) հեռուստանախագծեր, «7.5» (2011թ.), «No Comment» (2013թ.) հումորային ներկայացումներ, «Ալա Բալա Նիցա» (2011թ.), «Սուպեր մամա» (2014թ.), «Սիրո գործակից» (2015թ.), «Սուպեր մամա 2» (2017թ.) ֆիլմեր: Մասնակցել է նաև բազմաթիվ հեռուստանախագծերի և կինոնկարահանումների: 2012թ-ից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ: 2013թ-ից ծավալել է հասարակական գործունեություն, մասնակցել է սոցիալական և քաղաքական հանրահավաքների: 2018թ. մասնակցել է քաղաքացիական անհնազանդությանը, որը կոչվել է նաև «Թավշյա հեղափոխություն»: 2018թ. միացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ նույն թվականի սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրություններում գլխավորել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակը և դարձել Երևանի 55-րդ քաղաքապետը։

Աղբյուրը՝ Armdaily.am

Понравилась статья? Поделиться с друзьями: