Ինչպե՞ս ճիշտ պատրաստել պասուց տոլման․

Համեղ և որակյալ պասուց տոլմա պատրաստելու համար անհրաժեշտ է՝

Ինչպե՞ս ճիշտ պատրաստել պասուց տոլման․

Բաղադրամասեր

  • Մեծ տերևներով թթու կաղամբ,
  • 4 բաժակ կարմիր լոբի,
  • 4 բաժակ սիսեռ,
  • 4 բաժակ ոսպ,
  • 4 բաժակ ձավար,
  • 1 կգ տոմատ,
  • բուսայուղ,
  • 1 կգ սոխ,
  • 1 մեծ փունջ մաղադանոս,
  • 1 մեծ փունջ համեմ,
  • Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Հինգ ժամով թրջել լոբին և սիսեռը: Առանձին կաթսաների մեջ եփել լոբին, ոսպը, սիսեռը, ապա խառնել իրար:

Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել բուսական յուղի մեջ: Ավելացնել ձավարը, տապակել ևս 5 րոպե:

Ավելացնել լոբու զանգվածը, ապա 0,5 կգ տոմատ:

Կանաչեղենը լվանալ և մանր կտրատել: Ավելացնել աղ, պղպեղ, լավ խառնել, հանել կրակից: Թողնել, որ սառչի:

Կաղամբի տերևները լվանալ սառը ջրով: Հիշեցնենք, որ պասուց տոլմայի համար անհրաժեշտ է թթու կաղամբ, բայց եթե չունեք, կարող եք պատրաստել սովորական կաղամբից` նախապես եռացնելով աղի ջրի մեջ մոտ 7-8 րոպե:

Տերևների վրա լցնել միջուկն ու փաթաթել: Դնել կաթսայի մեջ, տոմատի մնացուկը խառնել 3 բաժակ ջրով և լցնել կաթսայի մեջ:

Վերևից դնել ափսե և եփել մարմանդ կրակի վրա: Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: