Ես սիրում եմ իմ ծնողներին,բայց վախենում եմ նրանցից: Նրանք հաճախ են ինձ ծեծում,բայց ես չեմ հասկանում,թե ինչու:

Այս պատմությունը միայն փոքրիկ Իվանի մասին չէ,այլ նաև շատ ուրիշ երեխաների,ովքեր ապրում են նման պայմաններում ողջ աշխարհում:

Ես սիրում եմ իմ ծնողներին,բայց վախենում եմ նրանցից: Նրանք հաճախ են ինձ ծեծում,բայց ես չեմ հասկանում,թե ինչու:

<<Ես Իվանն եմ 7 տարեկան:Ես սիրում եմ իմ ծնողներին,բայց վախենում եմ նրանցից:Նրանք հաճախ են ինձ ծեծում,բայց ես չեմ հասկանում,թե ինչու:

Ես լավ եմ սովորում դպրոցում,ուսուցչուհիս ինձ շատ է սիրում,բայց ես ընկերներ չունեմ:Իմ դասընկերները ինձ հետ չեն շբվում ասելով,որ ես զզվելի եմ,քանի որ միշտ նույն հագուստով եմ գնում դպրոց:

Մի օր ես մտա հանդերձարան և գողացա այնտեղից մի բաճկոն,որն արդեն երկար ժամանակ է,ինչ կախված էր այնտեղ.այն ոչ ոքի պետք չէր:

Տուն վերադառնալու ճանապարհին ինձ սկսեցին ծեծել ու թողեցին այդպես ձյան մեջ ընկած:

Ես սիրում եմ իմ ծնողներին,բայց վախենում եմ նրանցից: Նրանք հաճախ են ինձ ծեծում,բայց ես չեմ հասկանում,թե ինչու:

Երբ ես տուն վերադարձա,մայրիկս բարկացավ վրաս,քանի որ հագուստս ամբողջովին կեղտոտվել էր:Նա ինջ ուղարկեց սենյակ և ասաց,որ դուրս չգամ:

Ես մինչև առավոտ մնացի սենյակում,չնայած շատ քաղցած էի:

Երբ ես վատ գնահատական էի ստանում,հայրս ինձ սկսում էր ծեծել:Այդ պատճառով էլ իմ ցուցամատը չի աշխատում:

Մի օր ես կրծքավանդակիս հատվածում սուր ցավ զգացի,բայց ծնողներիս համար միևնույն էր:Ես փորձում էր դիմանալ ցավին,քանի որ չէի ուզում բարկացնել մայրիկիս և հայրիկիս:Ես նրանց իսկապես շատ եմ սիրում:

Հաջորդ օրը մեզ հանձնարարեցին նկարել մեր ամենամեծ երազանքը:Ես մեկ երազանք ունեի` ինձ սիրող հայրիկ ու մայրիկ:Ես նկարեցի գեղեցիկ ընտանիք:Ես ուզում էի ունենալ իմ դասընկերների ընտանիքների նման ընտանիք:

Ես սիրում եմ իմ ծնողներին,բայց վախենում եմ նրանցից: Նրանք հաճախ են ինձ ծեծում,բայց ես չեմ հասկանում,թե ինչու:

Երբ մեզ բաժանեցին մեր ստուգողական աշխատանքները,ես հասկացա,որ շատ վատ եմ գրել:

Ես վախենում էի,որ մայրիկս ինձ էլի կծեծի:Այդպես էլ եղավ:Մայրիկս ինձ այնպես հարվածեց,որ ոտքս կպավ աթոռին:Նա հարվածեց գլխիս.ես չէի կարողանում կանգնել:

Երբ հայրս վերադարձավ,մայրիկը պատմեց նրան ամեն ինչ, և հայրս այնպես հարվածեց դեմքիս,որ ես գիտակցությունս կորցրի:

Ես սիրում եմ իմ ծնողներին,բայց վախենում եմ նրանցից: Նրանք հաճախ են ինձ ծեծում,բայց ես չեմ հասկանում,թե ինչու:

Երբ արթնացա,արդեն հիվանդանոցում էի:Ես ձեռքս չէի զգում:Ինձ ոչ ոք չէր այցելում:

Ես սիրում եմ իմ ծնողներին,բայց վախենում եմ նրանցից: Նրանք հաճախ են ինձ ծեծում,բայց ես չեմ հասկանում,թե ինչու:

2 օր հետո Իվանը մահացավ.բժիշկները նրա գրպանում նամակ գտան:

<<Սիրելի մայրիկ և հայրիկ,ես վախենում եմ ,քանի որ տգեղ եմ,զզվելի եմ, հիմար եմ:Կներեք,որ այդպես էլ չկարողացաք ինձ սիրել:Ես միայն ուզում էի,որ դուք ինձ գրկեք ու ասեք,որ սիրում եք:Հայրիկ,ես միայն ուզում էի,որ դու ինձ հետ խաղաս,զբոսնես:Ես գիտեմ,որ դուք ամաչում եք իմ պատճառով:Ես երբեք չեմ լինի այնպիսին,ինչպիսին դուք եք ուզում:>>

Բոլոր երեխաներն էլ արժանի են սիրո:Բայց նրանց հանդեպ բռնությունն անընդհատ տեղի ունենում աշխարհի տարբեր երկրներում:Երեխաներին սեր ու ջերմություն է անհրաժեշտ:Երբեմն գրկախառնությունն ավելի շատ նշանակություն ունի,քան մեզ թվում է:

Понравилась статья? Поделиться с друзьями: