Ողջունում եմ բոլորիդ հարգելի խմբի և նախաձեռնության անդամներ։ Այսօր պատահական նկատեցի քաղաքում ՀՀ ԶՈՒ գովազդները և երևի թե արդեն բոլորդ էլ տեսել եք։
Մի քանի միտք նորից ծագեց և չկարողացա չկիսվել ձեզ հետ։ Ամենայն հարգանքով ծառայող տղեքի հանդեպ։
Ես ընդամենը թոշակի անցած սպա եմ և կարծիքս հնարավոր է սուբյեկտիվ թվա, ամեն դեպքում չեմ ցանկանում, որ այդ գովազդին խաբվեն երիտասարդներ։
Այս գովազդային հարթակները այլանդակ թանկ են մոտ 300-400 հազար դրամ ամսական եթե իհարկե չեմ սխալվում։ Եթե սկսեմ հաշվել թե վճարովի են ապա ահավոր մեծ թվեր են ստացվում։
Սակայն համարում եմ որ այդ գովազդային կազմակերպությունները սոցիալական բնույթի և անվճար են անում այդ գովազդը և ՊՆ-ն փող չի տալիս դրա համար։
Ցանկանում եմ բարձրաձայնել բարոյական կողմը, հուսով եմ ձայն հասանելի կլինի ղեկավարներին, կամ գոնե նրանց կզեկուցեն։
— Պատիվ ունեմ ծրագգրի իրական գովազդը կլինի մինչև այդ գովազդային բաննեռների կախելը 2014 թվականից այս կողմ թոշակի գնացած զինծառայոցների առջև պարտավորությունների կատարումը։
— Պատիվ ունեմ ծրագգրի իրական գովազդը կլինի եթե ՊՆ ն չունենա մոտ 4000 հերթի կանգնած զինծառայող, որոնք սկի հույս չունեն մոտակա ժամանակներս տուն ստանալու։ ( ՊՆ փախնախարար Գ․ Բալայանը հանդիշման ժամանակ ասեց, որ ըստ իրենց ծրագրի նախատեսվում է տարեկան 150 հոգի, հաշվեք քանի տարի է պետք լինելու)
— Պատիվ ունեմ ծրագրի իրական գովազդը կլինի սպաների սոցիալական վիճակի կտրուկ բարձրացումը, որ Ռազմական Համալսարան 15-16 հոգի չգա ընդունվելու։
— Պատիվ ունեմ ծրագրի իրական գովազդը կլինի սպաների աշխատավարձերի կրկնակի կամ եռակի բարձրացումը։
— Պատիվ ունեմ ծրագգրի իրական գովազդը կլինի այն ժամանակ երբ սպաների իրավունքները նույն ձև պաշտպանված լինեն ոնց քաղաքացիներինը։
— Պատիվ ունեմ ծրագրի իրական գովազդը կլինի սպաներին (բացառապես բոլորին) տնով ապահովելը, այլ ոչ թե հիփոթեկային տարբերակով նվիլյալ տղաների վրա տների վաճառքը։
Այս ցանկը իրականում շատ մեծ է, շատ բաների հնարավոր է չեմ անդրադարձել, ամեն զիծառայող կարող է մի 10 այսպիսի կետ ավելացնել, ուղակի բանակում լռելն ու ապահոված ձևանալն է թռենդի մեջ և ընդունված, խոսացողներին լավ չեն վերաբերվում ղեկավարները։
Դա է պատճառը հիմնական անարդարությունների ու տեղի ունեցած վատ վատ իրավիճակների։
Շատ խիստ չդատեք, ընդամենը մտահոգված մարդ եմ, որը չի ուզում, որ այս տարի առհասարակ մարդ չցանկանա դառնալ սպա։
Հարգանքներով։
Դավիթ Սոֆիյան
Աղբյուրը ՀՀ ԶՈՒ թոշակառու Սպաներ