Լուկաշենկոն ասել է, որ ներողություն է խնդրել Փաշինյանից ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի շուրջ այդ վեճի համար։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման «շիլափլավը» սարքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ։ Լուկաշենկոն պատմել է, որ երբ իրեն զանգահարել է Նիկոլ Փաշինյանը, ինքը հարցրել է, թե ինչու է «Խաչատուրովին ձերբակալել քաղաքական դրդապատճառներով»։

Լուկաշենկոն ասել է, որ ներողություն է խնդրել Փաշինյանից ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի շուրջ այդ վեճի համար։

Լուկաշենկոյի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ի հեղինակությունը բարձրացնելու համար այն պետք է ղեկավարեն «երիտասարդ, տաղանդավոր գեներալներ»։ Լուկաշենկոն, բացահայտելով Սանկտ Պետերբուրգի քննարկումների բովանդակությունը, ասել է, որ և ՌԴ, և Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել՝ ինչու իրենց չէր զանգահարել և չէր խորհրդակցել կարևոր որոշումներ կայացնելուց առաջ։

«Խնդիրը ստեղծել ենք ոչ թե մենք, այլ Փաշինյանը»,- ասել է Բելառուսի նախագահը։ Լուկաշենկոյի խոսքով՝ «շիլափլավ սարքելով»՝ ՀՀ վարչապետը դրանով իսկ պետությունների ղեկավարներին ներքաշել է Հայաստանի ներքաղաքական հարցերի քննարկման մեջ։ Միևնույն ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ ներողություն է խնդրել Փաշինյանից ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի շուրջ այդ վեճի համար։ «Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ես ներողություն եմ խնդրել Նիկոլայից (Նիկոլ Փաշինյանից), որ եղել է այդ վեճը ՀԱՊԿ նախագահության շուրջ»,- բելառուսական «Սպուտնիկ»-ի փոխանցմամբ՝ ասել է Բելառուսի ղեկավարը։

Աղբյուրը՝ armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: