ԱՄՆ-ում Մարալ Մուրադյանի գլխավորությամբ հետազոտողները պարզել են, որ սուրճը կարող է պայքարել Պարկինսոնի հիվանդության եւ դեմենցիայի դեմ:

ԱՄՆ-ի Ռաթգերի համալսարանի բժշկական դպրոցի տնօրեն, նյարդաբան Մարալ Մուրադյանի (Maral Mouradian) գլխավորությամբ հետազոտողները պարզել են, որ սուրճը կարող է պայքարել Պարկինսոնի հիվանդության եւ դեմենցիայի դեմ:

ԱՄՆ-ում Մարալ Մուրադյանի  գլխավորությամբ հետազոտողները պարզել են, որ սուրճը կարող է պայքարել Պարկինսոնի հիվանդության եւ դեմենցիայի դեմ:

Հետազոտությունը հրապարակվել է ամերիկյան առաջատար Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, հայտնում է News.am-ը:

Մկների վրա փորձերը ցույց են տվել, որ սուրճի մեջ պարունակվող նյութերը կանխում են ուղեղում տոքսիկ սպիտակուցի կուտակումը: Խոսքը ալֆա սինուկլեինե սպիտակուցի մասին է, որը զուգորդվում է Պարկինսոնի հիվանդության եւ Լեւի մարմնիկներով դեմենցիայի հետ (DLB):

Գենետիկորեն երկու հիվանդությունների զարգացման վտանգին ենթարկված կրծողների վրա թեստերը ցույց են տվել, որ արդեն 6 ամսից կոֆեինի եւ EHT միացության զուգակցությունը կանխում է ալֆա սինուկլեինի կուտակումը:
EHT-ն՝ էյկոզանոիլ-5-հիդրոքսիտրիպտամիդը, պարունակվում է սուճի հատիկների արտաքին կեղեւում

Գիտնականները հույս ունեն, որ կոֆեինը եւ EHT-ն կարելի է միավորվել դեղամիջոցում, որը կօգնի Պարկինսոնի եւ DLB-ի բուժման ժամանակ:

Աղբյուրը՝ 168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: