Շերտավոր խմորով եղևնի․

Շերտավոր խմորով եղևնի․

Բաղադրիչներ

  • շերտավոր խմոր — 1 կգ
  • խոզապուխտ — 150 գր
  • մանանեխ — 0.5-1 թ/գ
  • ձվի դեղնուց — 1 հատ
  • քունջութ — 2-3 պտղունց

Պատրաստման եղանակ

Շերտավոր խմորով եղևնի․

Ձևամանը պատում ենք յուղաթղթով (այն պետք է մեծ լինի ձևամանի չափերից): Ընդգծում ենք եզրերը, որպեսզի հետո աշխատելն ավելի հեշտ լինի:

Շերտավոր խմորով եղևնի․

Յուղաթուղթը դնում ենք սեղանին ու թեթևակի պատում ենք ալյուրով: Այնուհետև բացում ենք նախօրոք սառնարանից դուրս բերված խմորն ու հեռացնում ենք ավելորդ հատվածները: Դանակի օգնությամբ թեթևակի գծում ենք եղևնին, ապա պատում ենք մանանեխի բարակ շերտով` փորձելով դուրս չգալ եղևնու սահմաններից:

Շերտավոր խմորով եղևնի․

Բարակ կտրատած խոզապուխտը երկու շերտով դասավորում ենք խմորի վրա:

Շերտավոր խմորով եղևնի․

Ապա դնում ենք երկրորդ խմորաշերտը ու ձեռքերով եզրերը սեղմում ենք, թողնում ենք մոտ 0.5 սմ տարածություն, իսկ մնացած մասը դանակի օգնությամբ հեռացնում ենք:

Շերտավոր խմորով եղևնի․

Ստացված եղևնին 15 րոպե պահում ենք սառնարանում, որպեսզի խմորը սառչի ու մի փոքր պնդանա:

Շերտավոր խմորով եղևնի․

Սառած վիճակում եղևնու վրա դանակով շերտեր ենք անում:

Շերտավոր խմորով եղևնի․

Այնուհետև յուրաքանչյուր շերտը 2-3 անգամ ոլորում ենք, որպեսզի ստանանք պարուրաձև խմոր, իսկ ծայրերն ամրացնում ենք:

Շերտավոր խմորով եղևնի․

Ստացված եղևնին կրկին 15 րոպե պահում ենք սառնարանում, իսկ այդ ընթացքում նախապատրաստում ենք ջեռոցը` նախօրոք տաքացնելով (200 աստիճան):

Շերտավոր խմորով եղևնի․

Թխելուց առաջ պատում ենք ձվի դեղնուցով` փորձելով այնպես անել, որ ձուն չդիպչի միջուկին:

Շերտավոր խմորով եղևնի․

Վրան շաղ ենք տալիս սպիտակ քունջութն ու թխում ենք 25-30 րոպե: 15-20 րոպե անց, երբ խմորը դառնում է վարդագույն, եղևնին ծածկում ենք փայլաթիթեղով ու ևս 15 րոպե թխում:

Շերտավոր խմորով եղևնի․

Տոնական շատ համեղ եղևնի, որը կարելի է պատրաստել նաև քաղցր միջուկներով:

Աղբյուրը՝ cooks.am

Понравилась статья? Поделиться с друзьями: