Իշխանությանը կոշտ ընդդիմություն էր պետք, ոչ թե «սապոնվողներ».Ռուբեն Հախվերդյան.

Ընտրությունների արդյունքների և այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ։

Իշխանությանը կոշտ ընդդիմություն էր պետք, ոչ թե «սապոնվողներ».Ռուբեն Հախվերդյան.

– Պարոն Հախվերդյան, ընտրությունների արդյունքներից ի՞նչ ընդհանուր տպավորություն ունեք։ Փաստորեն, ձայների առյուծի բաժինը քաղաքական մեկ ուժի է բաժին հասել։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ կրկին կանգնած ենք միահեծան իշխանություն ունենալու վտանգի առաջ։

– Հա, իհարկե, դրանից խուսափելու համար էլ ամբողջ ընտանիքով «Սասնա ծռեր»-ին էինք ընտրել։ Ուզում էի, որ խորհրդարանում հակակշիռ լիներ, բայց չստացվեց։

– Փաստորեն, խորհրդարանում չի լինելու ռեալ ընդդիմություն, որը կզսպի, այսպես ասած, բռի մեջ կպահի իշխանությանը։

– Խելացի մարդիկ կան, իհարկե, թե՛ ԲՀԿ-ում, թե՛ «Լուսավոր Հայաստան»-ում, բայց ես կցանկանայի, որ «Սասնա ծռեր»-ն անցնեին խորհրդարան, քանի որ իշխանությանը կոշտ ընդդիմություն էր պետք, ոչ թե «սապոնվողներ»։ Ամեն դեպքում, իրավիճակն այնքան էլ մտահոգիչ չէ։ Եթե իշխանությունը որևէ խոշոր սխալ կատարի, ժողովուրդը ոտքի կելնի, ցույցեր կանի։ Եթե Նիկոլը չարդարացնի ժողովրդի հույսերը, մարդիկ կըմբոստանան։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Աղբյուրը՝ blog.168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: