Փողոցով անցնող տղամարդիկ փրկում են պատուհանից ընկնող 5 տարեկան փոքրիկի կյանքը

Մախաչկալայի փողոցներից մեկում անցորդները բռնում են 5-րդ հարկից ընկնող աղջկան։

Փողոցով անցնող տղամարդիկ փրկում են պատուհանից ընկնող 5 տարեկան փոքրիկի  կյանքը

Հինգ տարեկան աղջկան փրկել են փողոցով անցնող տղամարդիկ։ Mash տելեգրամ–ալիքը հայտնում է, որ ընկնելու պահին աղջկա հայրն աշխատավայրում է եղել, մայրը` խանութում։

Փոքրիկին փրկած տղամարդկանցից մեկի անունը Թագիր Մագոմեդով է (երթուղայինի վարորդ), մյուսինը` Այդեմիր (տրանսպորտային ընկերության կարգավար)։

Փողոցով անցնող տղամարդիկ փրկում են պատուհանից ընկնող 5 տարեկան փոքրիկի  կյանքը

Ընդմիջումից վերադառնալու պահին նրանք տեսել են, որ 5 տարեկան աղջիկը կախված է հինգերորդ հարկից, կանգնել են պատուհանի տակ ու բռնել նրան։ Փոքրիկը մի քանի քերծվածք է ստացել, տղամարդկանցից մեկը վնասել է թևի ջլերը։

Նրանք աղջկան փոխանցել են մոտ վազած կնոջը և հեռացել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Понравилась статья? Поделиться с друзьями: