Տղա ջան, ինձ տնից դուրս կանեն եթե հանկարծ տնեցիները իմանան․

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Ընտրատեղամասում մի կողմ կանգնած՝ հերթիս սպասելիս։
Ընտրասենյակից շալը ուսերին գցած մի բավական ծեր կին դուրս եկավ։ Շալն ուղղելով, հետ շրջվեց, նայեց ներս, երևաց, որ ինչ-որ բանից շփոթահար է։ Չգիտեմ ինչու, այդքան մարդկանց մեջ ինձ մոտեցավ.
— Տղա ջան, — ասաց, — մի բան հարցնեմ։

Տղա ջան, ինձ տնից դուրս կանեն եթե հանկարծ տնեցիները իմանան․

— Ասա, մայրիկ ջան։
— Էն ապարատով ի՞նչն են նկարում։
Խաղաղ ընտրությունների օր, ոչ միջանցքներում աղմուկ-աղաղակ, ոչ կասկածանքի աչքեր՝ ուղղված ընտրողներին, ոչ դրսից հնչող մեքենաների ազդանշաններ, ոչ կռիվ, ոչ ծեծ ու ջարդ։ Մարդիկ տոնական հանգնված, շատերը՝փողկապներով, աղջիկներն ու կանայք՝ բավական պճնված, գալիս ընտրում գնում էին՝ տղաների ուշադիր հայացքների տակ։ Այս խաղաղ մթնոլորտից, ըստ երևույթին, կատակելու ցանկությունը պինչս մտավ ու կատակեցի.

Տղա ջան, ինձ տնից դուրս կանեն եթե հանկարծ տնեցիները իմանան․

— Չեն նկարում, մայրիկ ջան, — ասացի, — մարդկանց կատարած մեղքերն են չափում՝ թե ով ի՞նչ մեղք է գործել կյանքում՝ դավաճանություն, գողություն, կաշառք տալու կամ վերցնելու մեջ և այլն։ Կինը, որ քիչ կքած կեցվածք ուներ, միանգամից ուղղվեց, վախը աչքերի մեջ՝ ուղիղ նայեց աչքերիս։ Հասկացա, որ ինչ-որ բան այնպես չընկալվեց։

— Մարդու մեղքերը Նիկոլի ինչի՞ն են պետք, — ասաց ու քիչ հապաղեց, — նրան՝ Նիկոլին պիտի ուղարկե՞ն։
— Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, — ասացի։
Ծեր կինը ավելի շփոթվեց, մեղավոր հայացքով նայեց չորս կողմը։ Իսկ ես, որ արդեն փոշմանել էի իմ արած կատակից, տեսնելով ծեր կնոջ շփոթմունքը, խոսքեր էի փնտրում ներողություն խնդրելու համար։
— Խայտառակ եղանք։ — Հանկարծ տնեցիները իմանան, տղա ջան, ինձ տնից դուրս կանեն, — ասաց՝ ցուցամատով ու բթամատով բերանի անկյուններով սահեցնելով, — ուսերին գցած շալը գցեց գլխին, շրջվեց ու գնաց դեպի ելքի դուռը։

Նա կարծես ամաչեց մի օտար մարդու դեմ անխոս խոստովանությունից իր կյանքում արածների համար և կարծես բարկացավ ինքն իր դեմ։ «Աստված իմ, — մտածեցի ես, — սարսափի մատնեցի ու ամաչեցրի խեղճ կնոջը։ Մարած մեղքերից հոգու խաղաղությունը նորից պղտորեցի։ Միշտ կհիշի ինձ իր մեղքը խոստովանելու մասին»։

Դուրս եկա և գնացի ծեր կնոջ հետևից՝ ներողություն խնդրելու կատակիս համար։ Շատ հեռու չէր գնացել։
— Կներես, — ասացի թևը մտնելով։ — Ներողություն եմ խնդրում, մայրիկ ջան։
Մի՛ վախենա, ապարատը մարդու մեղքերը իմանալու հետ կապ չունի։ Ընդամենը ստուգելու համար է, թե դու այդ անձնագրի տեր մա՞րդն ես և էդ տեղամասի ընտրող ես, թե՞ ոչ։
Նա կարծես չլսեց ասածներս, սառը օդից ջրակալած աչքերը ուղղեց ինձ ու կարծես ինքն իրեն ասաց.
— Ախար, թաղեմ դրա գլուխը, գնում էր խոպան՝ երկու երեք տարին մեկ էր տուն գալիս։

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: