««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում կուսակցությանը վստահության քվե տված հազարավոր քաղաքացիներին». Է. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում կուսակցությանը վստահության քվե տված հազարավոր քաղաքացիներին և իրեն համարում է իր օգտին քվեարկած 80 հազար 24 քաղաքացիների պատվիրակը եւ խոսելու է նրանց անունից: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գործելու է հանուն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազատության, անվտանգության ու բարեկեցության:

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում կուսակցությանը վստահության քվե տված հազարավոր քաղաքացիներին». Է. Մարուքյան

Լուսավոր Հայաստան Կուսակցության հայտարությունը՝ 2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ

Հայաստանում կայացած պատմական ընտրությունները, մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն էին, դրա արժեքների կապիտալիզացիան ապահովող հիմնական գործընթացը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արժևորում է օրինական ընտրությունների կազմակերպման իրողությունը՝ իր երախտագիտությունը հայտնելով մեր կուսակցությանը վստահության քվե տված քաղաքացիներին։ Մենք դա համարում ենք մեր եռամյա ակտիվ գործունեության հանրային գնահատականը, ապացույցը, որ Հայաստանի հասարակությունն ունի իրապես ազատական ու եվրոպական մոդելի պետություն կառուցելու անվերապահ պահանջ։

Միևնույն ժամանակ դեկտեմբերի 9-ի ընտրություններով ավարտվում է հեղափոխությունը, ու երկիրը թևակոխում է համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ, որտեղ խորհրդարանն ունի հայեցակարգային մոտեցումներ ունեցող, փոխզսպող և հակակշիռ հանդիսացող ուժի անհրաժեշտություն։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քաղաքակրթական և արժեքային ընդդիմություն է ձևավորված քաղաքական մեծամասնությանը։ Միաժամանակ, մտահոգ ենք, որ անգամ հեղափոխությունից հետո խոշոր բիզնեսը և քաղաքականությունը շարունակում են մնալ քաղաքական խրոնիկ հիվանդ համակարգի հետևանք, որի դեմ պայքարը լինելու է մեր ուժի գլխավոր առաջնահերթություններից մեկը։

Հավատարիմ ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից որդեգրված արժեքներին և սկզբունքներին, որը միտված է համակարգային բարեփոխումների իրականացմանն ու այդ արժեքների շուրջ հասարակության լայն համախմբմանը։ Որպես նոր Հայաստանի պատմական ընտրության արդյունքում խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժ՝ միշտ բաց ենք համագործակցության համար խորհրդարանից դուրս գործող արժեքավոր քաղաքական ուժերի և անհատների հետ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: