Բարկանում եմ, որ 20 տարի երկիրը թալանելուց հետո Աշոտյանը գրում է, թե քարոզարշավի ժամանակը քիչ է. Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը սոցցանցի իր էջում գրել է.

Բարկանում եմ, որ 20 տարի երկիրը թալանելուց հետո Աշոտյանը գրում է, թե քարոզարշավի ժամանակը քիչ է. Սերժ Թանկյան

«Հպարտ եմ Հայաստանի իմ եղբայրներով և քույրերով, որոնք պետք է գնան ընտրության՝ քվերակելու նոր խորհրդարանի համար, որը տարեսկզբին ազատագրվեց անարդար, կոռումպացված ռեժիմից։

Ես բարկանում եմ, որ 20 տարի երկիրը թալանելուց հետո ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը գրում է, թե քարոզարշավի ժամանակը քիչ է։ Ես ուրախ եմ, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է բանտ։

Հայաստանի ժողովուրդն ուզում է և արժանի է նախկին անարդարություններից հետո արդարության, և պետք է պատասխանատվություն ստանձնի բոլորի համար: Նախագահները, որոնք միլիարդատեր են դարձել՝ օգտագործելով իրենց պաշտոնը, կոռումպացված են։

Հայաստանի թավշյա հեղափոխությունը և նոր ուղին օրինակ են, թե ինչպես երկիրը կարող է խաղաղ ճանապարհով անցնել առաջադեմ հասարակության։ Դեռ շատ անելիքներ կան, հատկապես տնտեսական առումով, բայց կարևորն այն է, որ մարդիկ սթափ են և ունեն դրա իրավունքը»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: