Ազնավուրի որդու, Նիկոլա Ազնավուրի նախաձեռնությամբ գյումրեցի 8 անօթեւան ընտանիքներ բնակարան էին ստացել:Ընտանիքները չեն իմացել նվիրատուին․

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ 88-ի ավերիչ երկրաշարժի օրը, Գյումրի էր այցելելնաեւ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

Ազնավուրի որդու, Նիկոլա Ազնավուրի նախաձեռնությամբ գյումրեցի 8 անօթեւան ընտանիքներ բնակարան էին ստացել:Ընտանիքները չեն իմացել նվիրատուին․

Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ  է պատրաստել Ազնավուրի որդու այցի, նպատակների ու հետագա անելիքների մասին:

Ազնավուրի կրտսեր որդին Գյումրիում էր կնոջ՝ հայուհի Քրիստինայի հետ միասին: Շարունակելով հոր գործը, այս տարի եւս Ազնավուր հիմնադրամի կողմից, Նիկոլա Ազնավուրի նախաձեռնությամբ գյումրեցի 8 անօթեւան ընտանիքներ բնակարան էին ստացել:

Բնակարանատերերը վաղուց տեղափոխվել են իրենց նոր, լուսավոր տներ, ապրում են այնտեղ, սակայն միայն այսօր են իմացել, թե ով է իրենց  բնակարան նվիրել:

Նիկոլան ու Քրիստինան եղել են բոլորի բնակարաններում, ծանոթացել բոլորի հետ, շրջել քաղաքում, մասնակցել օրվա միջոցառումներին, մոմ վառել Գյումրու եկեղեցում, այնուհետ հայտնել, որ ինչքան շատ են մնում Հայաստանում ու շփվում մարդկանց հետ, այդքան ավելի մեծ է ցանկությունը այստեղ տեղափոխվելու:

Նիկոլան հայերեն նոր-նոր է սովորում, սկսել է այբուբենից, մինչդեռ կինը՝ Քրիստինան վարժ խոսում է հայերեն, վերջինս Ազնավուր հիմնադրամի գործադիր տնօրենն է, շարունակում են շանսոնյեի գործը ամուսնու հետ միասին, 4 զավակ ունեն: Վերջնական որոշել են՝ իրենց 4 զավակները ապրելու եւ մեծանալու են Հայաստանում, կգան ու կհաստատվեն այստեղ:

Մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում.

Նիկոլա Ազնավուրը Գյումրիում է

Շարունակելով աշխարհահռչակ շանսոնյեի մարդասիրական առաքելությունը՝ «Ազնավուր» հիմնադրամը միացել է IDeA հիմնադրամի ծրագրին և 8 ընտանիքի ապահովել տանիքով: #Լուրեր

Опубликовано Լուրեր Пятница, 7 декабря 2018 г.

Աղբյուրը՝ armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: