Արման Նավասարդյան«Փաշինյանին պետք է շնորհակալ լինենք գոնե նրա համար, որ դժոխքից փորձում է հանել».

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփեց նախընտրական քարոզարշավը և ընդգծեց. «Կարծես թե մենք բոլորս դրախտային երկրում էինք ապրում, և հանկարծ եկան ինչ-որ սատանաներ ու ամբողջը քանդեցին։ Բայց մոռանում են, որ իրենք խոստանում ու չէին անում, իսկ նոր եկածները խոստանում են, ու եթե ժամանակ ու հնարավորություն տրվի, կանեն»

Արման Նավասարդյան«Փաշինյանին պետք է շնորհակալ լինենք գոնե նրա համար, որ դժոխքից փորձում է հանել».

Ըստ Նավասարդյանի՝ կան մարդիկ, որոնք քաղաքական դիակ են ու լավ կանեն, որ ընդհանրապես հեռանան քաղաքականությունից. «Հայաստանում պատմական իրադրություն է եղել, քանդվել է այն, ինչ ոչ մի երկրում այդպես հեշտությամբ չի քանդվում, 30 տարվա մղձավանջից դուրս ենք գալիս։ Ոչ ոք թող չսպասի, որ միանգամից դրախտ կստեղծվի։ Մենք Փաշինյանին պետք է շնորհակալ լինենք, որ դժոխքից փորձում է հանել»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ ՀՀԿ-ն ագրեսիվ մարտնչող ընդդիմություն է. «Ասում են բաներ, որ բոլորովին իրականությանը չի համապատասխանում, բայց դա ուղղված չէ միայն «Իմ քայլը» դաշինքին. դա շատ մեծ վտանգավոր երևույթ է Հայաստանի համար»։

Понравилась статья? Поделиться с друзьями: