30 տարի առաջ այս օրը 17 տարեկան էի, երբ ընկերներով տանից փախանք աղետի վայր՝ ինչ-որ բանով օգտակար լինելու. 5 օր հետո վերադարձա մեծացած…

17 տարեկան էի, երբ 30 տարի առաջ այս օրը երեք հասակակից ընկերներով տանից փախանք, առանց տանեցիներին նախօրոք զգուշացնելու որոշեցինք գնալ աղետի վայր՝ ինչ-որ բանով օգտակար լինելու:

30 տարի առաջ այս օրը 17 տարեկան էի, երբ ընկերներով տանից փախանք աղետի վայր՝ ինչ-որ բանով օգտակար լինելու. 5 օր հետո վերադարձա մեծացած...

30 տարի առաջ առաջին անգամ չորս օր անընդմեջ չքնեցի՝ ցերեկները իմ քաշի մեկ քառորդի չափ փոշի կուլ տալով, գիշերները վրացի ոստիկանների հետ խարույկի շուրջ զրուցելով:

Առաջին անգամ հասկացա, թե ինչ է անզոր վիշտը, առաջին անգամ տեսա այդքան շատ դագաղներ, որոնց քանակությունը չէր բավարարում մարզադաշտում գետնին շարած զոհերի մարմինները տեղավորելու համար․․․ Հերթական զոհերի մարմինները բեռնատարով տեղափոխելու ու մարզադաշտում գետնին շարելու ընթացքում տեսա վիրավորների խեղված վերջույթների անդամահատումների ամբողջ պրոցեսը, տեսա մեր՝ այն ժամանակ հզոր ու մեծ պետության անպատրաստվածությունն ու անզորությունը, ֆրանսիացի ու գերմանացի փրկարարների պատրաստվածությունն ու պրոֆեսիոնալիզմը, առաջին անգամ տեսա փրկարարար շների, մի քանի մետրից տեսա Գորբաչովին ու Ռիժկովին: Տեսա ու ծանոթացա մեր քաղաքից նույնպես կամավոր եկած մի կռունկավարի, ով Սպիտակից վերադառնալուց հետո՝ հաջորդ օրը, սրտի կաթվածից մահացավ, ում հուղարկավորությանը մասնակցելու դուխ ես չունեցա:

Շատ բան առաջին անգամ տեսա: Հինգ օր հետո վերադարձա, վերադաձա մեծացած․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: