Բարձրաստիճան պաշտոնյայի կինը Դավիթ Շահնազարյանի օրոք փորձել է գաղտնի տեղեկատվություն հանել երկրից․շարունակությունը չի ուշանա․․․

ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մոտ 25 տարվա վաղեմության պատմություն և խոստացել հրապարակել պատմության շարունակությունը ավելի ուշ:

Բարձրաստիճան պաշտոնյայի կինը Դավիթ Շահնազարյանի օրոք փորձել է գաղտնի տեղեկատվություն հանել երկրից․շարունակությունը չի ուշանա․․․

«Վերջին օրերին Դավիթ Շահնազարյանը հաճախակի է հիշողությունների գիրկն ընկնում և մեկնաբանում՝ ով ոնց է Արցախյան պատերազմում իրեն դրսևորել. թե դա որտեղի՞ց է իբրև ինքը իմացել, երևի մի քանի ամիս ԱԱՊ վարչության ժամանակավոր պետ աշխատելու ժամանակահատվածից, ճիշտն ասած, ես էլ որոշ իրադարձություններ հիշեցի այդ նույն 1993-1994 թթ:

Բարձրաստիճան պաշտոնյայի կինը Դավիթ Շահնազարյանի օրոք փորձել է գաղտնի տեղեկատվություն հանել երկրից․շարունակությունը չի ուշանա․․․

Նշված ժամանակահատվածում ՀՀ Նախագահականի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կինը մի քանի ամսական երեխայի հետ Երևանի Զվարթնոց օդանավակայանից թիվ 910 չվերթով մեկնում էր Մոսկվա քաղաք, նշյալ կնոջը ճանապարհում էր գնդապետի կոչումով անձնավորություն՝ հավանաբար օդանավ անարգել մուտք գործելու համար, սակայն ունեցած օպերատիվ տվյալները իրացնելու անհրաժեշտությունից ելնելով պատգամավորների համար նախատեսված սրահում գտնվող ուղևորները մեր կողմից հրավիրվեցին անցնել բեռների և անձնական զննություն ինքնաթիռ նստեցման համար և զննությամբ ի՞նչ պարզվեց. ՀՀ Նախագահականի բարձրաստիճան պաշտոնյայի կինը իր երեխայի բարուրի մեջ թաքցրած թվով 7

Բարձրաստիճան պաշտոնյայի կինը Դավիթ Շահնազարյանի օրոք փորձել է գաղտնի տեղեկատվություն հանել երկրից․շարունակությունը չի ուշանա․․․

էլեկտրոնային կրիչներ էր փորձում երկրից դուրս հանել, այդ կնոջը հանեցինք չվերթից ուղեկցող գնդապետի հետ միասին բերման ենթարկեցինք Զվարթնոց օ/կ ՆԳ բաժին արձանագրեցինք, էլեկտրոնային կրիչները զննեցինք և ՆԳ նախարարին զեկուցեցինք, որից հետո ՆԳ բաժին եկավ ԱԱՊ վարչության պաշտոնյան, բերման ենթարկվածներին և նյութերը հանձնեցինք ԱԱՊՎ պաշտոնյաին: Ամենակարևորն, այդ կինը հանդիսանում էր ՀՀ Նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի կինը, իսկ էլ. կրիչներում պարունակվում էին ՀՀ ազգային անվտանգությունն ապահովելու մարտավարությունը և ակնկալվող միջոցառումների ցանկը, որոնք, ի դեպ հույժ գաղտնի գրիֆով էին ձևակերպված:

Ի դեպ, մինչ ԱԱՊՎ-ից կժամանեին, հասցրեցի մոտ 30-40 րոպե դեպքի կապակցությամբ անկեղծ զրույց ունենալ ՀՅՈՒՐԻՍ հետ, զրույցի մանրամասները բնականաբար անմիջապես զեկուցեցի ՆԳ նախարար Վ. Սիրադեղյանին, որից հետո Դավիթ Շահնազարյանի անհաջող օրերը սկսվեցին: Հետագայում քր. գործ չհարուցվեց և ոչ մեկը չպատժվեց՝ պարզապես գլխավոր խորհրդականն այլևս ՀՀ չվերադարձավ և վերջ: Ահա թե Դ. Շահնազարյանը ինչ արդյունավետ է աշխատել իր ղեկավարման ամիսներին, որ ԱԱՊՎ քթի տակից ոնց էին փորձում դուրս հանել Երկրի Ազգային անվտանգությանը վերաբերող հույժ գաղտնի փաստաթղթերը: Թե այդ փաստաթղթերն ում համար էր նախատեսված և ինչ էին գնահատել կարելի էր միայն ենթադրել:

Փաստորեն, իմ շարքային օպերը ավելի շատ օգուտ տվեց երկրին, քան Դ. Շահնազարյանը: Սա դեռ մեկ փոքրիկ դրվագ. շարունակությունը չի ուշանա»։

Понравилась статья? Поделиться с друзьями: