ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է զինվորական կոշիկի նոր մոդելի լուսանկարները։
Այսպիսին է լինելու մեր զինվորի համար նոր կոշիկը։
Հովհաննիսյանի խոսքով` հիմա փորձնական խմբաքանակը զորքերում է։ Նա նշել է, որ լինելու է նաև կոշիկի քաղաքացիական տարբերակը։
Բարի ծառայություն,- գրել է Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում: