Ինչպես դիմավորել խոզի տարին, որ հաջողությունը միշտ ժպտա ձեզ․․․

Նոր տարին նոր կյանքի սկիզբ է: Ամանորից առաջ պետք է կարգի բերել ամեն ինչ՝ աշխատանքը, տունը, անձնական կյանքը և այլն:
Ինչպես դիմավորել խոզի տարին, որ հաջողությունը միշտ ժպտա ձեզ․․․

Հեռացեք ոչ սիրելի աշխատանքից

Ասում են, որ հին տարում պետք է թողնել բոլոր վատ բաները: Իհարկե, ոչ սիրելի աշխատանքը ևս այս ցանկում է: Նոր տարի պետք է մտնել նոր մարտահրավերներին պատրաստ լինելով:

Վերջ դրեք ցավոտ հարաբերություններին

Սա աշխատանքի նման է: Եթե վաղուց որոշում եք վերջ դնել հարաբերություններին, բայց երկնչում եք, ապա Ամանորը ճիշտ ժամանակն է:
Ինչպես դիմավորել խոզի տարին, որ հաջողությունը միշտ ժպտա ձեզ․․․

Ներեք կամ հրաժեշտ տվեք

Բենգալյան կրակները ծանր սրտով վառել պետք չէ: Եթե ինչ-որ մեկը ձեզ նեղացրել կամ դավաճանել է, ապա պետք է ներել կամ հրաժեշտ տալ նրան:

Անցկացրեք օրը նրանց հետ, ովքեր արժանի են

Բոլորիս կյանքում կան մարդիկ, ովքեր մեր ամենահարազատն են, բայց նրանց մենք միշտ քիչ ժամանակ ենք հատկացնում: Այդ ցանկում սովորաբար մայրիկը, տատիկը կամ ընտանիքի մյուս անդամներն են: Այդ իսկ պատճառով, նվիրեք օրը նրանց: Դա կլինի լավագույն նվերը:
Ինչպես դիմավորել խոզի տարին, որ հաջողությունը միշտ ժպտա ձեզ․․․

Գնեք նվերները նախապես

Ամանորից 3 օր առաջ խանութները լի են մարդկանցով, և արդյունավետ գնումներ անելը շատ բարդ է: Եթե արդեն գիտեք, թե ինչ եք ուզում գնել, ապա արեք դա Ամանորից ամենաքիչը 10 օր առաջ: Այս դեպքում հավանականությունը մեծ է, որ դուք ավելի մատչելի կգնեք ձեր ցանկացած իրը:
Արեք խելահեղ քայլ

Անսպասելի ուղևորություն, դաջվածք կամ այլ ցանկացած խենթ արարք, որի մասին միշտ երազել եք: Ամանորը լավագույն առիթն է բոլոր երազանքներն իրականացնելու համար: Հաղթահարեք ձեր ամենամեծ վախը

Գնեք ինքնաթիռի տոմս ամենամոտ ուղղությամբ, եթե դեռ վախենում եք ինքնաթիռով թռչելուց: Արեք ամեն ինչ ձեր վախերը հաղթահարելու և Նոր տարի ավելի ուժեղ մտնելու համար:

Կերեք ինչ-որ արտասովոր բան

Փորձեք փոփոխություն մտցնել ձեր ճաշացանկում և հրաժարվեք մշտական ուտեստներից: Համարձակվեք  ուտել այն, ինչը վախենում էիք փորձել:

Մարեք պարտքերը

Որքան էլ ծախսատար լինի Նոր տարին, ճոխ սեղաններից և զարդարանքներից առաջ մտածեք պարտքերը մարելու մասին: Պետք չէ մուտք գործել նոր տարի կիսատ թողած գործերով: Մարեք պարտքերը, պատասխանեք բոլոր նամակներին, ավարտին հասցրեք բոլոր նախագծերը:

Կարգի բերք տունն ու աշխատասենյակը

Տարին մաքուր բնակարանում սկսելն ավելի հաճելի է: Ազատվեք բոլոր ավելորդ իրերից: Եթե կան լավ վիճակում գտնվող, բայց չօգտագործվող իրեր, ապա նվիրեք դրանք նրանց, ովքեր ունեն դրանց կարիքը: Ուշադրություն դարձրեք նաև աշխատասենյակին: Դեն նետեք բոլոր ավելորդ թղթերը, իրերը, որոնք չեք օգտագործում:

Մաքրեք հեռախոսը

Կարգ ու կանոն հաստատեք նաև ձեր հեռախոսում: Ջնջեք համարները, որոնք ձեզ պետք չեն, մաքրեք հաղորդագրությունները, ջնջեք լուսանկարները, որոնք իրենց հետ վատ հիշողություններ են բերում:

Ամփոփեք տարին և պլանավորեք նորը

Ամփոփեք տարին՝  վերհիշելով, թե որոնք էին հաջողությունները և ձախողումները: Սովորեք ձեր իսկ սխալների վրա և հաջորդ տարի մի կրկնեք դրանք:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: