Հայաստանում կառուցվում է հայ-իտալական համատեղ գործարան:Կբացվի 3000 աշխատատեղ՝ 120-150 000 դրամ աշխատավարձով (տեսանյութ)

Հայաստանում կառուցվում է հայ-իտալական համատեղ գործարան: Իտալական հայտնի բրենդների պատվերով վերնահագուստ՝ բաճկոն եւ վերարկու կկարեն, գործարանը կառուցվում է գործընկեր իտալացիների առաջարկած տարբերակով:

Հայաստանում կառուցվում է հայ-իտալական համատեղ գործարան:Կբացվի 3000 աշխատատեղ՝ 120-150 000 դրամ աշխատավարձով (տեսանյութ)

Հայկական կողմը գործարանի ֆինանսական մասն է ապահովում, վճարում է՝ շինության ծախսերի համար, մոտ 15 մլն եվրո ներդրում, իտալացիներն էլ համապատասխան սարքավորումներով կապահովեն:

Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը այցելել է կառուցվող գործարան, հայ-իտալական տեքստիլի գործարանի շինհրապարակում ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին:

2019-ի հունիսիսց արդեն կսկսեն ընդունել աշխատակիցների, որոնք նախ վերապատրաստում կանցնեն:

Երեք տարվա ընթացքում կստեղծվի մոտ 3000 աշխատատեղ՝ 120-150 հազար դրամ աշխատավարձով:

Մալաթիա-Սեբաստիա շրջանում գործարանն իր դռները կբացի 2019-ի գարնանը:

Մանրամասները՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում ներկայացրած տեսանյութում.

Իտալական հայտնի ապրանքանիշերի պատվերով Հայաստանում կարտադրվեն վերարկուներ ու բաճկոններ

Իտալական հայտնի ապրանքանիշերի պատվերով Հայաստանում կարտադրվեն վերարկուներ ու բաճկոններԵրեք տարվա ընթացքում կստեղծվի մոտ 3000 աշխատատեղ՝ 120-150 հազար դրամ աշխատավարձով։Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայ-իտալական տեքստիլի գործարանի շինհրապարակում ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին:

Опубликовано ՀՀ կառավարություն Вторник, 4 декабря 2018 г.

Աղբյուրը՝ armtemes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: