Պատրաստում ենք ամանորյա աղցան «Շնիկ». Ինքնատիպ և ախորժելի.

Ամանորյա աղցան «Շնիկ»: Համեղ և օրիգինալ:

Նոր տարին այլևս սարերի ետևում չէ:

Պատրաստում ենք ամանորյա աղցան «Շնիկ». Ինքնատիպ և ախորժելի.

Բաղադրիչները

Հավի կրծքամիս(ֆիլե)- 300գր.

Խաշած գազար- 2 հատ

Գլուխ սոխ- 1 հատ

Մանրացրած ընկույզ- 2 ճ/գ

Քերած պանիր- 50գր.

Ձու-3 հատ

Մայոնեզ

Զեյթուն

Պատրաստումը

Հավի կրծքամիսը աղ անել, համեմել և տապակել: Այնուհետև սառեցնել և կտրտել խորանարդաձև:

Գազարն անցկացնել քերիչով և լցնել ամանի մեջ:

Սոխը կտրտել տաշեղաձև և նույնպես լցնել ամանի մեջ:

Ավելացնել քերած պանիրը, մանրացրած ընկույզը:

Ձվի դեղնուցն ու սպիտակուցն առանձնացնել իրարից: Մանրացրած դեղնուցը լցնել աղցանի մեջ:

Ավելացնել մայոնեզ, աղ՝ ըստ ճաշակի:

Աղցանը լցնել տափակ ափսեի մեջ և, ինչպես պատկերված է նկարում, շան գլխի ձև տալիս:

Վրան քսել մայոնեզ:

Երկրորդ գազարն անցկացնել քերիչի մանր կողմով, հեռացնել հյութը և նկարում պատկերված ձևով ստանալ շան դեմքը:

Սպիտակուցը քերել և ստանալ ականջները:

Մայոնեզով և զեյթունով ստանալ քիթը, ապա սպիտակուցով և զեյթունով աչքերը:

Լեզուն կարող եք ստանալ կարմիր պղպեղի կամ լոլիկի միջոցով:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

 

Понравилась статья? Поделиться с друзьями: